Կանաչ խոտից ստացված կաթն օրգանականից էլ լա՞վն է
LifestyleԻ տարբերություն օրգանական կաթի, որ մեծամասամբ եգիպտացորենով եւ սոյայով սնվող կովից է ստացվում, «կանաչ խոտի կաթը» բավականին բարձր գին և որակ ունի, հաղորդում է Orer.am-ը՝ հղում անելով mymenupal.com-ին: Չէ՞ որ կաթ ստացվում է բացառապես արոտավայրերում խոտով սնվող կովերից:
Թեթեւ պաստերիզացում անցած «Grassmilk»-ի մակերեսն ամբողջությամբ սերով է պատված: 1,9 լ տարողությամբ կաթի արժեքը ներկայումս 6 ԱՄՆ դոլար է կազմում, որը գրեթե մեկ դոլարով բարձր է համարժեք ծավալի օրգանական կաթից եւ ավելի քան կրկնակի բարձր՝ սովորական համարժեքից:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցվեց, որ արոտավայրերում սնվող կովից ստացված կաթի բաղադրության մեջ առողջարար օմեգա-3 ճարպաթթուների ավելի մեծ ծավալ կարելի է գտնել:
Այդուհանդերձ, կանաչ խոտից ստացված կաթը դեռեւս շուկայի ցածր հատվածն է զբաղեցնում: Թեեւ, հաշվի առնելով սպառողների տրամադրության տենդենցերը, մասնավորապես՝ սննդամթերքի՝ նվազագույն բաղադրիչներով աչքի ընկնող տեսակների նկատմամբ նախապատվությունը, կարելի է հստակ ասել, որ «Grassmilk»-ին շուկայի լուրջ ընդլայնում է սպասվում: