Խորհուրդներ, որ կօգնեն թարմ պահել ներկայացված սննդամթերքները
LifestyleDaily Mail-ը ներկայացրել է մի շարք եղանակներ՝ մթերքը երկար պահելու կամ խոհանոցում հեշտ աշխատելու համար: Չհասունացած լոլիկը պահեք թղթե տոպրակում` կանաչ մասը դեպի ներքև, իսկ հասունացած լոլիկը` նույնպիսի տոպրակում, բայց կանաչ մասով դեպի վերև:
Ելակն ավելի երկար կմնա թարմ, եթե այն պահեք շաքարավազով պատված, լվանալուց հետո միայն:
Սունկը երկար պահելու համար առավել նպատակահարմար է պահպանել թղթե փաթեթի մեջ:
Ավոկադոներն ավելի շուտ կհասնեն, եթե դրանք փաթաթեք թերթի մեջ կամ պահեք շագանակագույն թղթե տոպրակում:
Բանանի կոթը փաթաթեք պոլիէթիլենով, այդպես բանանի կյանքը կերկարի մոտ 5 օրով:
Սթեյքն ավելի բուրումնավետ դարձնելու համար եփելուց առաջ այն փաթաթեք փայլաթիթեղի մեջ, ապա որոշ ժամանակ կախեք սառնարանում:
Պանիրը պետք է պահել պանրի հատուկ փաթեթավորմամբ, այն էլ` սառնարանի ամենատաք հատվածում:
Սոխը հեշտությամբ կեղևազատելու համար պետք է այն 10 րոպե պահել եռման ջրում:
Տնային բույսերի համար օգտակար է թեյի տերևներ դնել հողի վրա: Դրանք նպաստում են բույսերի առողջ աճին:
Կանաչիները ծաղիկների նման դրեք ջրով լի տարրայի մեջ, վրայից պոլիէթիլենային տոպրակ անցկացրեք ու տեղափոխեք սառնարան:
Բանանները թարմ մնալու համար պահեք առանձին-առանձին, և ոչ թե կապով:
Կանաչիները թարմ պահելու համար դրանք պահեք պատուհանագոգին, որտեղից դրանք լույս կստանան, մի դրեք սառնարանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: