Բարեկազմ մարմին ունենալու գաղտնիքը
LifestyleՊարզվում է՝ տարիքի հետ ո՛չ միայն մազերն են սպիտակում, այլ նաև այլ խնդիրներ են ի հայտ գալիս, որոնցից է ավելորդ քաշն ու կլորացող իրանը:
Daily Mail-ի փոխանցմամբ ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանայք ու տղամարդիկ, ովքեր շատ են յոգուրտ, ծովամթերք, առանց կաշվի հավի միս և ընկուզեղեն օգտագործում, մեծ հնարավորություն ունեն նիհարելու տարիների ընթացքում: Իսկ նրանք, ովքեր շատ են օգտագործում կարմիր միս, վերմշակված մսեղեն, կարտոֆիլ ու քաղցրեղեն, ավելի մեծ շանսեր ունեն տարիքի հետ գիրանալու:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի հաճախ կաթնամթերք` պանրեղեն ու կաթ օգտագործելը բնավ չի ազդում գիրանալու գործընթացի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: