Ինչպիսի՞ կանանց մոտ են տղամարդիկ ավելի երկար ապրում
LifestyleՇվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Գիտնականները պնդում են, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել։
Հետազոտողներն ուսումնասիրել են մոտ 1.5 միլիոն զույգերի առողջությունը։ Հետազոտողներն ուշադրությունը կենտրոնացրել են այն բանի վրա, թե ինչ կրթություն է ստացել կինը։ Սակայն, դրա հետ մեկտեղ, հաշվի է առնվել, թե ինչ տեսք ունի նա։
Պարզվում է, որ արդյունքները զարմացրել են անգամ փորձի հեղինակներին։ Այն տղամարդիկ, ովքեր կին են ընտրել ոչ թե ըստ գեղեցկության, այլ խելացիության, ապրում են ավելի երկար։ Նրանց սեփական ինտելեկտուալ հմտությունները չեն ազդել կյանքի տևողության վրա։ Գիտնականները նման արդյունքը բացատրում են ընտանիքում կնոջ խաղացած դերով։ Խելացի կինը հասցնում է ամեն ինչ. և՛ դաստիարակել երեխաներին, և՛ հետևել տնտեսությանը, և՛ մտահոգվել ամուսնու մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: