Ողջ երիտասարդությունը դրսում է, տեղում մնացել են կանայք ու ծերերը
SocietyԼինելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ Orer.am-ի թղթակիցը զրուցեց տեղաբնակ Ժորա Խաչատրյանի հետ, ով, խոսելով տեղի խնդիրների մասին, նշեց, որ դրանք բավական շատ են: Պրազվում է, ինչպես Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, այստեղ եւս թիվ մեկ խնդիրն աշխատատեղն է. «Այստեղ չկա ոչ մի աշխատատեղ, կարծես Վարդենիսը Հայաստանի մասնիկ չլինի: Չկա աշխատատեղ, հանգստի վայր, ժամանցի կենտրոններ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ողջ երիտասարդությունը դրսում է. տեղում մնացել են կանայք ու ծերերը: Հաշված երիտասարդներ կան, որ մեզ մոտ են ապրում, բայց գիտեմ, եթե հնարավորություն ունենային կգնային այստեղից»:
Խոսելով նաեւ գործող իշխանության մասին Ժորա պապիկը ընդգծեց, որ, ցավոք սրտի, անակախությունից հետո մինչ օրս եղած իշխանությունների հանդեպ վստահություն չկա. «Իշխանությունները նման ժամանակների համար են, որ գան իրենց խոսքն ասեն, ձայն փախցնեն՝ գնան ու մեկ էլ հինգ տարի հետո գան»: