Անօրինական ճաշարանը փակվել է նախարարի հրամանով
SocietyՄամուլում տեղեկություն էր տարածվել որ, Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, դադարեցվել է նախարարությունում գործող անօրինական և առանց պայմանագրի գործող ճաշարանի գործունեությունը:
Տեղեկության իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, որտեղից հաստատեցին տեղեկատվությունը:
«Առանց պայմանագրի անօրինական հիմունքներով գործող ճաշարանի գործունեությունը կասեցվել է ԱԻ նախարար Դ. Տոնոյանի կարգադրությամբ: Գործն ուսումնասիրվում է պատկան մարմինների կողմից: Նախարարությունը հայտարարելու է մրցույթ, որին կարող են մասնակցել համապատասխան ծառայություն մատուցող ընկերությունները՝ ԱԻՆ աշխատակիցներին բարձրակարգ սնունդով ապահովելու նպատակով»,- Orer.am-ին տեղեկացրեցին գերատեսչության տեղեկատվական ծառայությունից:
Ա.Գ.