Նարինջը ոչ միայն համեղ է, այլ նաև չափազանց օգտակար
LifestyleՄասնագետները բացահայտել են, որ նարինջն օրգանիզմի համար օգտակար է մարսողական, սիրտանոթային և նյարդային համակարգերի գործունեության կարգավորմանը նպաստելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, այս միրգը լայն կիրառություն է գտել ատամնաբուժության, կոսմետոլոգիայի և, այսպես կոչված, բույրաթերապիայի շրջանակներում:
Նարնջի բաղադրության մեջ պարունակվող վիտամինները և միկրոտարրերը զգալի թիվ են կազմում: Այն պարունակում է 5 տեսակի մրգաթթուներ, 14 վիտամիններ, 3 տեսակի հանքանյութեր, տարբեր ֆերմենտներ, խաղողային և մրգային շաքար: Նարինջը հարուստ է A, B1, B2, PP վիտամիններով և մի շարք միկրոտարրերով, ինչպիսիք են՝ ֆոսֆորը, նատրիումը, կալիումը, կալցիումը, երկաթը: Սակայն նարնջի, ինչպես նաև մյուս բոլոր ցիտրուսների, գլխավոր առավելությունը վիտամին C-ն է: 150 գրամ նարնջի բաղադրության մեջ պարունակվում է 80 մգ ասկորբինաթթու, որը լրացնում է մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը:
4Մասնագետները պնդում են, որ աշնանը և գարնանն այս վիտամինի պահանջն օրգանիզմի կողմից մեծանում է: Նարինջն ունի ջերմիջեցնող հատկություն, որի մասին հայտնի է եղել դեռ վաղ ժամանակներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: