Առողջ եղունգների գրավականը
LifestyleԿնոջ եղունգների տեսքը խոսում է նրա մաքրության և կոկիկության մասին: Յուաքանչյուր խնամված կնոջ համար եղունգների խնամքը առաջնային է, իսկ անորակ եղունգները` իսկական գլխացավանք: Եղունգները հաճախ են շերտավորվում և դրանց շուրջ բորբոքումներ են առաջանում: Այս ամենից խուսափելու համար կա շատ արդյունավետ միջոց: Մասնագետները պնդում են, որ, օգտագործելով ձվի սպիտակուց, դուք կունենանք առողջ և փայլուն եղունգներ:
Անհրաժեշտ է վերցնել թարմ ձուն, զգուշորեն առանձնացնել սպիտակուցը, հարել այն և վրան լցրել 30-40 մլ բժշկական սպիրտ: Հետո ստացվածը մասսան անկացնել քամիչի միջով: Երբ պատրաստ կլինի քսուքը, լցրեք այն բինտի վրա և կապեք մատերին, որոնք բորբոքված են: Յոթ ժամը մեկ փոխեք հին վիրակապը նորով: Սովորաբար 2 անգամը բավարար է, բայց կարելի է շարունակել` լավագույն արդյունքի համար:
Եղունգների աճը խթանող և շերտավորումը կանգնեցնող օգտակար միջոց է նաև գերչակի յուղը, որը ցանկալի է քսել քնելուց առաջ` մաքուր եղունգներին։
Խնամեք և պահպանեք ձեր եղունգները, դրանք ձեր գեղեցկության մի մասնիկն են:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: