Լոլիկը հզոր հակադեպրեսանտ է
LifestyleՃապոնացի և չինացի գիտնականները համատեղ փորձերի և ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ լոլիկն օգնում է խուսափել դեպրեսիաներից և տրամադրության տատանումներից: Գիտնականները պնդում են, որ շաբաթը 2-5 լոլիկ օգտագործող մարդիկ 50 %-ով ավելի պաշտպանված են դեպրեսիաներից, քան նրանք, ովքեր չեն օգտագործում այս բանջարեղենը:
Լոլիկը կամ տոմատի մածուկը, օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ. այն լավագույն միջոցն է խոցային ու տասներկումատնյա աղու հիվանդություններին բնորոշ փորկապության դեպքում: Մասնագետները պնդում են, որ խոցային հիվանդությունների ժամանակ ստամոքսին հարկավոր է թարմ տոմատի հյութ (օրական 3 անգամ, ուտելուց հետո):
Լոլիկը սրտի բոլոր հիվանդությունների դեպքում օգտակար է. այն պետք է ընդգրկել օրվա սննդաբաժնի մեջ` նաև աղցանների տեսքով, ինչպես ամբողջական պտուղը, այնպես էլ պտղահյութը: Ե՛վ թարմ, և՛ ջերմամշակման ենթարկված տոմատները օգտակար են աթերոսկլերոզի բոլոր տեսակների դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: