Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Խոստումը» ֆիլմ է ոչ թե ցեղասպանված, այլ վերապրած ու հզոր հայի մասին

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ժամեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ մեծանուն հայ  ՔըրքՔրքորյանի նախաձեռնած Հայոց ցեղասպանության մասին պատմողհոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ մամուլիցուցադրությունը:

Նախքան ֆլիմի դիտումը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որից հետո  «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը պատմեց ֆիլմի՝ հայկական կինովարձույթում հայտնվելու և հայերեն կրկնօրինակման պատմությունը.

«Երբ  «Շարմ Հոլդինգի» ընկերությունը ձեռք բերեց Հայաստանում ֆիլմի ցուցադրության իրավունքը, մենք շատ սեղմ ժամնեկտներում նախաձեռնեցինք և ֆիլմ ամբողջովին կրկօրինակեցինք հայերեն լեզվով, որովհետև շատ կարևոր էր, որ հայերի մասին ֆիլմը Հայաստանում հայերը դիտեն հայերենով»: Հիշեցնենք, որ Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը: «Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարվել է ֆիլմի հայերեն լիարժեք կրկնօրինակում` մեկ կերպար-մեկ ձայն սկզբունքով:

    

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Սցենարի հեղինակը Ռոբին Սվայկորդն է:Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգ «Սարի սիրուն յար»-ի ժամանակակից ներկայացմանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

 

«Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Միքայելը, ով հայրենի Սիրունից Կոստանդնուպոլիս է տեղափոխվում՝ բժշկական ԲՈՒՀ սովորելու համար, ծանոթանում ու սիրահարվում է  նկարչուհի Աննային: Նրանց սիրո պատմությունը ծավալվում է Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունների ֆոնին: Միքայելն ու Աննան միմյանց խոստանում են ապրել. Ու հենց դա էլ կլինի լավագույն վրեժն իրենց բնաջնջել ցանկացողներից: «Սա ֆիլմ է ոչ թե հայերին ցեղասպանելու մասին, այլ այդ նպատակը իրագործելու՝ մի ողջ կայսրության անկարողության մասին»,-Նշում է Կարեն Ղազարյանն ու հավելում. «Այս ֆիլմն աշխարհին ցույց կտա ոչ թե ցեղասպանված ու խեղճացած, այլ այն հային, ով մաքառեց, պայքարեց իր մի կտոր հողի համար, աշխարհում իր հայ լինելու համար, իր ապրելու իրավունքի համար: Սա շատ կարևոր է սերունդների՝ տեղի ունեցածը ճիշտ ընկալելու և դրան համապատասխան գնահատական տալու համար: Այո, հայն այսօր ոչ թե ողբացող ու տանջված է,  այլ ուժեղ ու պահանջատեր»:

     

Ֆիլմի  հայերեն կրկօրինակումն իրականացրած հայ դերասանները ևս ներկա էին փակ դիտմանը: Բացի ֆիլմի բուն ուղերձից դերասանուհի Սիրանուշ Լազյանի համար «Խոստումը» ֆիլմում ևս մեկ շատ կարևոր գիծ կա. «Սերը, որը ինչպես միշտ հաղթում է: Սերն ամեն պարագայում է փրկում, և եթե մի կողմ դնենք ֆիլմի հիմքը կազմող պատերազմական գործողություններն ու Ցեղասպանությունը, ապա կտեսնենք, որ հենց սերը մարդկանց ստիպեց վերապրել»:

   

«Գեղեցիկ համադրություն կար այդ ամենի մեջ, այդ սարսափելի ու վատ աուրայի  մեջ լուսավոր մի կետ կար, որը հենց սերն է: Գեղեցիկ մարդկային հարաբերություններ, մարդկայնության հրաշալի օրինակներ: Այս ամենը օգնում է ֆիլմի ընթացքին հետևել այլ աչքերով: Այո՛, ֆիլմի հիմքում Հայոց ցեղասպանությունն է, բայց սա նաև գեղեցիկ մի պատմություն է սիրո, նվիրվածության, հավատարմության, մարդկային մաքուր ու ազնիվ հարաբերությունների մասին»,- նշում է  դերասան Սամվել Դանիելյանը:

Հիշեցնենք,որ Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը հայկական կինովարձույթում կլինի ապրիլի ապրիլի 27-ից:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue