Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խրոնիկ անտարբերության համախտանիշ

Analysis

Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին: Ընդունեցինք, համաձայնվեցինք, սակայն ընտրություններից գրեթե մեկ ամիս անց Հայաստանը փաստացի դեռ չունի 6-րդ գումարման Խորհրդարան: Հայտնի չեն ո՛չ պատգամավորները, ո՛չ խոսնակն ու փոխխոսնակները, ո՛չ էլ ընդհանրապես որևէ բան:

Ըստ էության՝ ստացվում է այնպես, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարող Հայաստանն այս պահին պարզապես խորհրդարան չունի: Նախորդ գումարման ԱԺ-ի հրաժեշտի նիստն արդեն վաղուց կայացել է ՝ շուրջ մեկ տասնյակ պատգամավորներով, իսկ ապագա խորհրդարանի շուրջ անխախտ լռություն է:

Անշուտ, հասկանալի է, որ համաձայն Սահմանադրության՝ այս ձգձգումը, այսպես ասած, օրենքի տառին համապատասխան է, սակայն այստեղ էական են նաև այլ գործոններ՝ մասնավորապես հանրային պահանջի բացակայությունը: Տպավորությունն այնպիսին է, թե ընտրություններից հետո այլևս ոչ-ոքի՝ այդ թվում նաև հայաստանյան հասարակությանը, չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում երկրում:

Գրեթե բոլորը վերլուծում ու կանխատեսում են, թե ինչ է կատարվում այս լռության քողի ներքո, ինչ տեղաշարժեր են ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերի ներսում, սակայն որևէ մեկն այդպես էլ պահանջ չի ներկայացնում ի վերջո գոնե մոտավոր հրապարակել այն մարդկանց անունները, ովքեր առնվազն առաջիկա 5 տարում տնօրինելու են երկրի ճակատագիրը: Նման անտարբերության ֆոնին անհասկանալի են դառնում հասարակական տարբեր օղակների մանր պահանջատիրությունները՝ տաքսու վարորդները լիցենզիաներից են բողոքում, առևտրականներն իրենց մանր ու մեծ պահանջներն ունեն, որոշ տնօրեններ Դանիել Իոանիսյանին են դատի տալիս, սակայն որևէ մեկին չի հուզում, որ Հայաստանը խորհրդարան չունի:

Ի դեպ, խնդիրը միայն այստեղ չէ, այլ այն անտարբերության և ապատիայի մեջ, որը գրեթե մշտապես տիրապետող է դառնում հայաստանյան հասարակության բոլոր շերտերում: Քաղաքական կուսակցություններն ու ուժերը քաղաքականությամբ զբաղվում են ընտրությունից ընտրություն, հասարակությունն իր պահանջները ներկայացնում է ընտրությունից ընտրություն, իշխանությունը դառնում է «բարի ու հոգատար» ընտրությունից ընտրություն, մնացած ժամանակահատվածում՝ ամեն «մարդ իրա դարդին» կամ լավագույն դեպքում՝ օդում կրակված դժգոհություններ, բողոքներ ցածր աշխատավարձից, բարձր ուսման վարձից, ցածր կենսաթոշակից:

Նույն բանը անում են ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ ելույթներ են ունենում ԱԺ ամբիոններից, ամպագորգոռ բացահայտումներ անում, սպառնում անորոշ ապագայում պատասխանատվության ենթարկել իշխանություններին և այլն , և այլն:

Ի դեպ, պատգամավորական ելույթների առումով, անկեղծ ասած, ինձ համար անընդունելի չասենք, սակայն անհասկանալի են բոլոր այդ բոցաշունչ ելույթներն ու հայտարարությունները, որոնք հնչել են և հնչելու են ԱԺ ամբիոնից: Պատգամավորն, իմ պատկերացմամբ, պետք է նստի և գրի օրենքներ, քննարկի օրենքներ, փոխի դրանք, բարելավի, ուսումնասիրի գրված օրենքների գործնական կիրառությունը և եթե այս ամենով զբաղվի, ապա չեմ կարծում, թե ժամանակ կունենա ելույթներով հանդես գալու համար:

Սակայն իրականությունը շատ ավելի գորշ է, բոլորը կսպասեն մայիսի 18-ին, վերջապես կգումարվի նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստն ու հետո ամեն ինչ կգլորվի ավանդական հունով՝ ելույթներ, սպառնալիքներ, կոչեր, հայտարարություններ, իսկ առարկայական՝ ոչինչ, քանի որ ամեն ինչ արդեն իսկ պարզ է:

Աղասի Մարգարյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards