Հիշողությունը լավացնող դեղամիջոց
LifestyleԱմերիկացի հետազոտողները ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրակացության, որ քնաբեր դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ մտնում է զոլպիդեմ կոչվող նյութը, կարող են լավացնել հիշողությունը: Գիտնականները պնդում են, որ այս բացահայտումը կարող է հանգեցնել քնի բուժման նոր մեթոդների հայտնաբերմանը, որոնք կկարողանան լավացնել մեծահասակների հիշողությունը:
Ստացված արդյունքները հակասում են բազմաթիվ հետազոտությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ անքնության դեմ դեղամիջոցները շատ վատ ազդեցություն են ունենում առողջության, այդ թվում՝ հիշողության վրա: Գիտնականները պնդում են, որ ուղեղի վրա բացասական ազդեցություն են թողնում այնպիսի նյութեր, ինչպիսիք են տեմազեպամը և դիազեպամը. դրանք 50 %-ով մեծացնում են հիշողության կորստի հավանականությունը: Իսկ զոլպիդեմը նման հատկություն չունի, այդ պատճառով այն կարելի է կիրառել անքնության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: