Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այրե՞լ, թե՞ չայրել, այս է խնդիրը

Analysis

Հակառակորդ կամ թշնամի պետության դրոշը կամ պետական այլ խորհրդանիշը այրելն, ըստ էության, բավական խորը իմաստ ունեցող քայլ է, որքան էլ որ վերջին շրջանում հակասական գնահատականների արժանանա այս երևույթը։ Ի դեպ, պետք է նշել, որ հաճախ հայաստանյան մեդիա և սոցիալական հարթակներում քննարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու, այսպես ասած, ավանդույթը, սակայն պետք չէ մոռանալ, որ դրոշները և պետության այլ սիմվոլներ այրում են աշխարհի տարբեր երկրներում։

Նույն Թուրքիայում Ֆրանսիայի կողմից Ցեղապանությունն ընդունելուց և դատապարտելուց հետո այրեցին Ֆրանսիայի դրոշը, ի միջի այլոց, գրանցվեց անգամ զավեշտալի միջադեպ, երբ Ֆրանսիայի դրոշի փոխարեն այրվել էր Նիդերլանդների դրոշը։ Վրաստանում այրում են Ռուսաստանի դրոշը, Իրանում այրում են ԱՄՆ դրոշը, ԱՄՆ-ում ընդհանրապես բանը հասնում է անգամ քաղաքական գործիչներին, քանի որ հաճախ մենք կարող ենք հանդիպել դեպքերի, երբ ցուցարաններն այրում են ԱՄՆ այս կամ այն պաշտոնյայի, երբեմն էլ ԱՄՆ նախագահի խրտվիլակը կամ նկարը։ Այլ կերպ ասած՝ նման գործողությունները բավական տարածված բողոքի ակցիաներ են, որոնք գուցե և ինչ-որ տեղ դուրս են գալիս պոլիտկոռեկտության սահմաններից, սակայն իրողություններ են։

Այս իրողությունների ֆոնին, անշուշտ, հարց է առաջանում, թե արդյոք խորհրդանիշ այրելու արարողությունը կամ սովորույթը մնում է միայն որպես բողոքի ակցիա, թե, այնուամենայնիվ, այս երևույթն ունի նաև այլ ենթատեքստեր, իմաստներ ու մեկնաբանություններ, քանի որ պետք է նշել, որ իսկապես էլ պետական խորհրդանիշի և անգամ հակառակորդ պետության խորհրդանիշի դեմ կատարված ոտնձգությունը առնվազն զգայական մակարդակում հակասական զգացողություններ ու ընդհանրապես վերաբերմունք է առաջացնում։

Հենց այսպիսի պայմաններում վերջին տարիներին ավանդական դարձած ապրիլքսանչորսյան  ջահերով երթը, որպես կանոն, մեկնարկում է Թուրքիայի, իսկ վերջերս էլ արդեն նաև Ադրբեջանի դրոշներն այրելով։ Ի դեպ, անցած ջահերով երթի մեկնարկին Թուրքիայի դրոշն այրելն իր արձագանքն ստացավ նաև թուրքական լրատվամիջոցներում և ավելին՝ արժանացավ նաև Թուրքիայի ԱԳՆ արձագանքին։ Սրանից զատ վերջին շրջանում հայաստանյան տարբեր շրջանակներում Թուրքիայի դրոշն այրելու այս արարողակարգը կամ միջոցառումը արժանանում է հակասական գնահատականների։

Երևույթի քննդատների մի խումը շեշտում է, որ նույն Թուրքիայում կան թուրքեր, հայտնի գործիչներ, որոնք ընդունում և դատապարտում են հայոց Ցեղասպանությունը և այրելով Թուրքիայի դրոշը, Հայաստանը կամ հայերը, ոտնահարում են նաև Թուրքիայի այդ քաղաքացիների ազգային պետական զգացմունքները։ Այս մոտեցումը գուցե և ունի իր հիմքերը, քանի որ ,բնականաբար, դրոշն ամբողջ պետության խորհրդանիշն է։
Մյուս կողմից, այսպես ասած, դրոշ այրելու կողմնակիցները նշում են, որ այս քայլն ուղղված է Թուրքիա պետության ժխտողականության դեմ, և այստեղ էականը մասնավոր դեպքերը չեն, այլ նպատակը հենց բողոքի ակցիան է կամ բողոքի ձայնը պետական մակարդակով տարվող քաղաքականության և քարոզչության դեմ։

Այս քննարկումը երբեմն նույնիսկ սուր բնույթ է ստանում՝ վերաճելով անգամ ազգայնականության և կոսմոպոլիտիզմի փոխադարձ մեղադրանքների։

Սակայն հենց այս քննարկումն ինքնին բազմաթիվ հարցեր է առաջ բերում։ Արդյո՞ք Թուրքիայի դրոշն այրելը արժանի է ընդհանրապես նման արձագանքների, վերջիվերջո, այն կատարվում է որպես բողոքի ակցիա։ Գուցե այս ակցիան գտնվում է առավելապես զգայական դաշտում, սակայն մյուս կողմից, հաշվի առնելով Ցեղասպանության իրողության մաշտաբը, եթե ոչ ընդունելի, ապա գոնե հասկանալի չէ այս քայլը։
Մյուս կողմից, անշուշտ, շեշտվում է այն, որ գուցե ժամանակն է նման զգացական դաշտում գտնվող երևույթները տեղափոխել սառը և սթափ դատողության և քայլերի հարթակ և հրաժարվել նման սովորություններից։

Հենց այս երկու մոտեցումների շուրջ առաջանում է այն հարցը, թե որտեղ է զգացմունքայինի ու սառը դատողության չափն ու սահմանը և վերջապես այրե՞լ, թե՞ չայրել հակառակորդ պետության խորհրդանիշը։

Աղասի Մարգարյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards