Տղամարդու ժպիտի գաղտնիքը
LifestyleԳիտնականները հոգեբանների հետ հետազոտությունների արդյունքում գտել են ուժեղ սեռի՝ կանանց դեմ գաղտնի զենքը։ Տղամարդու ժպիտը կարող է օգնել իրեն ենթարկեցնել կանացի սեռի ցանկացած ներկայացուցչի։
Հետազոտողները պնդում են, որ կանայք հակված են ենթարկվել այն տղամարդկանց, ովքեր չեն զլանում ժպտալ իրենց։ Գիտնականների անցկացրած գիտափորձերը ցույց են տվել, որ կանայք ենթագիտակցորեն պատրաստ են ենթարկվել ժպտացող տղամարդուն, նույնիսկ եթե նրա խոսքերն արմատապես տարբերվում են դեմքին արտացոլված հույզերից:
Հոգեբանները պնդում են, որ կանաց համար շատ կարեւոր է մարմնի լեզուն։ Նրանք կողմնորոշվում են ըստ այդ ազդանշանների ավելի շատ, քան տղամարդիկ։ Զրուցակցի դեմքի ժպիտը փոխհարաբերությունն իր հետ ավելի մտերմիկ է դարձնում։ Հենց սա է ուժեղ սեռի ներկայացուցիչների գաղտնիքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: