Կերպարանափոխված Հիտլերի բացառիկ նկարները
LifestyleBlognews.am-ը գրում է.
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ամերիկացի գործակալները մտահոգ էին, որ բռնապետ Ադոլֆ Հիտլերը կարող է փոխել իր արտաքին տեսքն ու ծպտյալ կերպով փախչել Գերմանիայից: 1944 թվականին ամբողջ աշխարհն արդեն գիտեր և ճանաչում էր Հիտլերին. փոքր բեղերով և ժելեով դեպի ձախ հարդարված մազերով մի տղամարդ:

ԱՄՆ Ռազմավարական ծառայությունների գրասենյակը Նյու Յորքում ապրող հայտնի դիմահարդար Էդդի Սենցին հանձնարարել էր ստեղծել Հիտլերի դիմանկարների այլընտարանքային տարբերակները: Չնայած վախերին, դիմանկարները երբեք պետք չեկան:
Այնուամենայնիվ, Սենցի նկարները մեծ տարածում գտան հակահիտլերյան հրամանատարների շրջանում, սակայն երբեք չհրապարակվեցին, մինչ գերմանական Der Spiegel ամսագիրը 1990-ականներին որոշեց տպագրել դրանք: Ավելի ուշ Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակեց լուսանկարների բնօրինակները, որոնք ավելի լավ որակ ունեին: Ահա դիմահարդարի արած էսքիզները:

1. Հիտլերի իրական դիմանկարը
2. Սափրված և նոր սանրվածքով
3. Մորուքով և ակնոցներով
4. Ավելի մեծ բեղեր և ակնոցներ

5. Խիտ մորուք և ավելի փոքր բեղեր
6. Ճաղատ և ամբողջովին սափրված
7. Բարակ բեղեր և հաստ շրջանակներով ակնոցներ
8. Հիտլերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, 28 տարեկան հասակում
1944 թվականին էլ կանադական մի ամսագիր «Կկարողանա՞ք ճանաչել Հիտլերին, եթե նա որոշի հանգրվանել Արևմտյան Կանադայում» վերնագրով հրապարակել էր Հիտլերի նկարները՝ հնարավոր կերպարանափոխված տեսքերով:

1945 թվականի ապրիլի 30-ին Ադոլֆ Հիտլերն իր կնոջ՝ Եվա Բրաունի հետ ինքնասպանություն գործեց: Հիտլերը ատրճանակով էր ինքնասպան եղել, իսկ կինն իրեն թունավորել էր ցիանիդով: Նրա մարմինը հայտնաբերվեց նույն թվականի մայիսի 5-ին և անմիջապես հեռացվեց այնտեղից: Այդ ժամանակ Ստալինն անգամ իր գեներալներին չէր տեղեկացրել այդ մասին, ինչը մտածելու առիթ է տալիս, որ միգուցե նա չէր մահացել: Ժամանակին շշուկներ էին պտտվում, թե Հիտլերը բեմադրել է իր ինքնսպանությունը և կնոջ հետ փախել Արգենտինա, ուր մինչև կյանքի վերջը երկար տարիներ ապրել:
Դիտվել է 199 անգամ