Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում պանրագործության հիմնական խնդիրներից է կաթի արտադրության ցածր մակարդակը

Economics

Հայաստանում գործում են պանիր արտադրող ավելի քան 60 կազմակերպություններ: Պանիր արտադրում են ինչպես խոշոր և մինջին, այնպես էլ փոքր արտադրամասերում: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը: Նրա խոսքով` պանրի առանձին տեսակներ` ինչպիսիք են չան ախը և լոռին, արտադրվում են հանրապետության գրեթե բոլոր կազմակերպություններում, իսկ մնացած տեսակներն արդեն առանձին շրջաններում:

«Արտադրության ծավալները վերջին տարիներին հանրապետությունում կազմել են 18 հազար տոննայի կարգի, իսկ 2016 թվականին 22.3 հազար տոննա: Այսինքն՝ նախորդ տարիների նկատմամբ մենք շուրջ 20 տոկոս աճ ենք արձանագրել: Պանրի ներմուծումը կազմում է մոտ 1100-1200 տոննա, արտահանումը տարիներ շարունակ կազմել է շուրջ 1500 տոննա: Անցյալ տարին այն շուրջ 2.3 անգամ ավելացել էր` կազմելով մոտ 5600 տոննա»,- ասաց Ղազարյանը:

ՀՀ ԳՆ ագրովերամշակման զարգացման վարչության պետի տեղեկացմամբ` ներկայումս հայկական շուկայի հիմնական վաճառվող պանիրներն են լոռին, չանախը, սուլուգունին, չեչիլը, ռոկֆորը: Նրա խոսքով` ընդհանուր իրացման մակարդակում տեղական արտադրանքի բաժինը կազմում է ավելի քան 93 տոկոս:

Ըստ Ղազարյանի` 2016 թվականին պանիրների արտադրության կտրուկ  աճ է գրանցվել, սակայն արտահանման ընդհանուր ծավալում գերակշռում են ավանդական հայկական տեսակաները և հիմնականում արտահանումը նպատակաուղղված է խոշոր հայ համայնքներ ունեցող երկրներ, ինչպիսիք են` ՌԴ-ն, Վրաստանը և ԱՄՆ-ը: «Օգտագործվում է կաթի, պանրի արտադրական հզորության մոտ 40 տոկոսը, և այս առումով մենք լուրջ պոտենցիալ ենք տեսնում, սակայն շեշտը պետք է դրվի ավելի թանկ եվրոպական տեսակների վրա»,-ասաց նա` ընդգծելով, որ կաթնամթերքի և պանրի արտադրության ոլորտները գտնվում են կառավար ության մշտական ուշադրության ներքո և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Նրա խոսքով` վերջին տարիներին կաթի արտադրության ոլորտում կատարվել են լուրջ բարեփոխումներ, սակայն բարձրորակ արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է ոչ միայն անվտանգ ու բարորակ կաթ, այլ նաև ներդրված նորարարական տեխնոլոգիաներ և սննդամթերքի անվտանգության համակարգեր: Այդ խնդիրներն առկա են պանիր արտադրող ընկերությունների մոտ:

Ղազարյանը նշեց, որ ձեռնարկությունների մեծամասնության մոտ առկա է նաև ներդրումների, վերազինման և շուկայավարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղություն, իրացման պոտենցիալ շուկաների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության անհասանելիություն և գործարար կապի լայն շրջանակի բացակայություն, կաթի մթերման սառնարանային ցանցի անբավարարություն, որակյալ մասնագետների սակավություն: Նրա դիտարկմամբ` ոլորտի ընկերությունները հաճախ նպատակահարմար չեն համարում կատարել ներդրումային մեծ ծավալի ծրագրեր, քանի որ արտադրության և արտահանման փոքր ծավալներով պայմանավորված, ֆինանսական հոսքերը, շահույթի փոքր մակարդակը հնարավորություն չեն տալիս, որպեսզի անհրաժեշտ կարճ ժամկետում ներդրված միջոցները փոխհատուցվեն:

Նա հիմնական խնդիրներից համարեց կովերի ցածր կաթնատվության մակարդակը և փաստեց, որ կաթի արտադրությունը տարեկան կազմում է մոտ 2000 լիտր:

Վերջում ագրովերամշակման զարգացման վարչության պետը հավելեց, որ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված երկու ծրագրեր: Դրանցից մեկը` տավարաբուծության զարգացման ծրագիրն է, որի շրջանում վերջին տարիներին ՀՀ են ներմուծվել շուրջ 2500 գլուխ բարձր կաթնատվություն ունեցող երինջներ: Մյուս ծրագիրը ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրն է, որի շնորհիվ ստեղծել են 190 արոտօգտագործողների կոոպերատիվներ:

Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով` Հայաստանում կաթ արտադրությունն ավելի քան տասը տարի է կարիք ունի բարեփոխումների:

«Մենք չենք կարող խոսել ոլորտի հեռանկարների մասին, քանի դեռ ունենք հումքի հետ կապված խնդիրներ: Կարևոր է ունենալ ֆերմերներ, որոնք պետք է մաքուր, որակյալ և մեծ ծավալով կաթ արտադրեն»,- ասաց Գիգոյանը` հավելելով, որ խնդիրները համատեղ լուծելի են:

Նա նշեց, որ պանրի արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, իսկ մնացած երկրներում արտահանման ծավալը շատ փոքր է` ընդգծելով, որ մյուս պոտենցիալ երկրների համար նույնպես արտահանման հնարավորություններն անհրաժեշտ է բարձրացնել:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work