Մեր մոլորակի 5 անոմալ վայրերը, որոնք դուք երբեք չեք տեսել. Ֆոտոշարք
LifestyleԵրկիր մոլորակը չի դադարում զարմացնել մեզ, քանի որ դեռևս գոյություն ունեն այնպիսի անհավանական վայրեր, որոնք նույնիսկ կասկածամիտ մարդկանց ստիպում են հավատալ հրաշքների գոյությանը:
Ցավոք սրտի, մեզնից շատերը չունեն ճանապարհորդելու հնարավորություն՝ դրանք այցելելու և անձամբ ուսումնասիրելու համար: Ուստի, բարեբախտաբար, լրատվամիջոցներն ու ճանապարհորդ բլոգերները հաճախ են անդրադառնում են հետաքրքիր վայրերին՝ մեզ տեղեկացնելով դրանց պատմության մասին:
Orer.am-ը Ձեր ուշադրության է ներկայացնում AdMe.ru-ի առաջարկած աշխարհի ամենաանոմալ վայրերը:

1. Մագնիսական բլուր, Հնդկաստան
Հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի Լեհ քաղաքում կա մի բլուր, որը հայտնի է Մագնիսական բլուր անվանմամբ: Այն իր անվանումը ստացել է այսպես. առաջին հայացքից թվում է, թե բլուրն ուժեղ մագնիսական դաշտ ունի և կարող է ավտոմեքենան շարժել բլուրն ի վեր: Իրականում, այս տեսքը պարզապես պատրանք է, որը ստացել է «մագնիսական լեռ» անվանումը: Այս լեռը պարզապես մի վայր է, որի լանդշաֆտն առաջացնում է տեսողական խաբկանք:
2. Դոլմեններ (Ալժիր, Կորեա, Չինաստան, Հնդկաստան, Իսրայել, Սկանդինավիա, Ռուսաստան)
Դոլմենները հնագույն դամբարանային կառույցներ են, որոնք մի շարք յուրօրինակ ճարտարապետական առանձնահատկություններ ունեն։ Ուշագրավ փաստն այն է, որ դոլմեններում փոխվում է ժամացույցների ընթացքը, իսկ այլ սարքերի սլաքներ սկսում են տարօրինակ կերպով աշխատել:

3. Հավերժ կրակի ջրվեժ, ԱՄՆ
Այս բնական ֆենոմենը բացատրվում է նրանով, որ այս տեղանքում փոքր լեռնային խզվածքներ կան, որոնցով բնական գազ է դուրս գալիս: Երբեմն հավերժ կրակը մարվում է, և զբոսաշրջիկները կրկին վառում են այն:

4. Ֆրանգոկաստելո ամրոց, Հունաստան
Հունական Կրետե կղզու վրա մի ամրոց կա, որը այդ երկրում համարվում է ամենալավ պահպանված վենետիկյան ամրոցը: Այն բոլորին գրավում է երևույթով, որը ստացել է «քրոնոպատրանք» անվանումը և իրենից ներկայացնում է անցյալի և ապագայի տեսարանների առաջացումը ներկա ժամանակում: Այն ավելի նկատելի է վաղ առավոտյան՝ բարձր մթնոլորտային խոնավության պայմաններում և տևում է ընդհամենը 10 րոպե:

5. Հինգ գույների գետ, Կոլումբիա
Կանյե Կրիստալեսը, կամ Հինգ գույների գետը սովորական տեսք ունի, սակայն ամռանն այն վերածվում է գունագեղ «գորգի»: Լեգենդի համաձայն՝ ջրվեժների «աստիճանների» տակ թաքնված են ջրում բնակվող էակների գանձերը: