Հանցագործությո՞ւն թե՞ արվեստ. Նյու Յորքի աղբամանները վերածվել են գեղեցիկ ծաղկամանների
LifestyleBored Panda կայքը գրում է, որ Նյու Յորքում բնակվող ծաղկային դիզայներ Լյուիս Միլերը ծաղիկների միջոցով քաղաքը գեղեցկացնում է՝ մռայլ փողոցները վերածելով հեքիաթային վայրերի:
Պարզվում է՝ վերջին ամիսներին Մանհեթենի աղբամանները վերածվում են հսկայական ծաղկամանների. խորհրդավոր ծաղկային կոմպոզիցիաները հայտնվում են ամենասովորական վայրերում: Աղբյուրը տղեկացնում է, որ այդ աղբամաններից բացի՝ դիզայները ծաղիկներով զարդարում է փողոցների մայթերը, արձաններն ու հրապարակները:
Միլերը պարզաբանում է, որ նյույորքցիներին ծաղիկներ նվիրելը բավականին պարզ գաղափար է, որի մասին մտածել է տարիներ շարունակ: Նա նշում է, որ այս մտահաղացումն իրականացրել է տեղի բնակիչներին մի փոքր ժպիտներ պարգևելու համար: Նրա նպատակն ու պատկերացումն է եղել ծաղիկների միջոցով ստեղծել հուզական արձագանք:
Ծաղկեպսակները բոլորը տարբեր չափեր ունեն և բաղկացած են տարբեր տեսակի ծաղիկներից: Խոշորագույն ծաղկեպսակներում հազարավոր ծաղիկներ կան՝ վարդեր, խոլորձներ, որոնք ավելի վաղ օգտագործվել են ինչ-որ միջոցառման ժամանակ:







