«Մրցութային խորհուրդը քաղաքական բեմականացումների հարթակ չէ» . Արփինե Հովհաննիսյան
Interview«Այս հանձնաժաղովի սկզբունքները ներկայացնելիս ի սկզբանե նշել եմ, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ այս հանձնաժողովներում քաղաքական ներգրավվածություն չպետք է լինի»,-Orer.am-ի հետ զրույցում խոսելով «Կոռուպցիայի կանխարգելման մարմնի հանձնաժողովի» ստեղծման շուրջ` նման տեսակետ հայտնեց օրենքի նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը:
«Այդ մարմինները պետք է լինեն ապաքաղաքական, դա սկզբունք է: Կարծում եմ, որ մենք սկզբունքորեն պետք է հավատարիմ մնանք միջազգային չափորոշիչներին` միեւնույն ժամանակ հաշվի առնելով ընդդիմության հորդորները, ինչպես նաեւ հանրային վստահության էլէմետը, որը չափազանց կարեւոր է: Այս ամենը հաշվի առնելով` եկանք եզրահագման, որ, այո, ինչո՞ւ ոչ, ընդդիմությունը գոնե թեկնածու առաջադրելու հնարավորություն թող ունենա, եթե դա խթան կլինի հանրային վստահության բարձրացմանը»:
Հարցին, թե չի կարծում, որ այս հարթակը եւս ընդդիմությունը կօգտագործի շոու-ծրագրեր անելու համար, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ մրցութային խորհրդում առաջադրվելու համար կան հստակ սահմանաված իրավունքներ ու լիազորություններ, եւ մրցութային խորհուրդը քաղաքական բեմականացումների հարթակ չէ, այնտեղ ընդդիմության մասնակցությունը կլինի շատ ավելի մասնագիտական»:
Սոսե Չանդոյան