Բնական բաղադրատոմս` քրտնարտադրության դեմ
LifestyleԱմռան շոգ օրերին թե´ կանանց և թե´ տղամարդկանց գլխավոր խնդիրը առատ քրտնարտադրությունն է: Մասնագետները խորհուրդ են տալիս առավոտյան մաշկի առատ քրտնող հատվածները լվանալ օճառով, ապա սրբել կերակրի սոդայի լուծույթով: Արդյունավետ է նաեւ մարմնի շատ քրտնող հատվածները մի քանի օր շարունակ լվանալ կանթեղախոտի (ռուս.՝ Чистоте́л большо́й) լուծույթով: Հոտի բացակայությունը երաշխավորվում է ամբողջ օրվա ընթացքում:
Իսկ եթե այս միջոցները չեն օգնում, անպայման անհրաժեշտ է դիմել բժիշկ նյարդաբանի, քանի որ դա կարող է կապված լինել նյարդային համակարգի լարվածության հետ:
Օrer.am-ն առաջարկում է բաղադրատոմս' տնային պայմաններում քրտնարտադրության դեմ պայքարելու համար:
Բաղադրություն. Կաղնու կեղեև, լիմոն: Վերցնել մեկ թեյի գդալ կաղնու կեղև, եփել մեկ բաժակ ջրով : Ավելացնել 1 լիմոնի քամած հյութ: Անհրաժեշտ է ամեն օր մեկ անգամ մաքրել խնդիր առաջացնող տեղերը: Այս թուրմը հիանալիորեն նվազեցնում է քրտնագեղձերի ակտիվ աաշխատանքը, իսկ մարմինը բուրում է լիմոնի թարմ բույրով: