2017թ-ի վարսահարդարման նոր թրենդը`«Հոլոգրաֆիկ» մազեր. ֆոտոշարք
LifestyleՀանգստությունը բյութի թրենդ է, որը արտահայտվում է դիմահարդարման ու վարսահարդարման մեջ: Նորաձևության աշխարհում դիզայներները, դիմահարդարները և վարսահարդարները մշտապես ձգտում են հիշվող դարձնել իրենց ստեղծած նոր կերպարները` ամեն անգամ փորձելով նորարությունների և հետաքրքիր գաղափարների միջոցով նորորվի և հնարավորինս յուրահատուկ ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքը:
Եվ ահա Վաշինգտոն նահանգի Բրեմերթոն քաղաքի գեղեցկության սրահներից մեկի վարսահարդարները նոր թրենդ է մտածել վարսահարդարման արվեստի մեջ, որ կոչվում է «հոլոգրաֆիկ» ներկեր, և նրանց գաղափարը մեծ հաջողություն ունեցավ և նույնիսկ դարձավ այս տարվա ամենանորաձև թրենդը:
Ինչպես հայտնում է Bored Panda կայքը, վարսահարդարները հոլոգրաֆիկ էֆեկտ ստանալու նպատակով բաց գույնի ներկը խառնում են բաց մանուշակագույնի, նուրբ վարդագույնի և վառ կապույտի հետ, որի միջոցով ստանում են պաստելային երանգներ, որոնք մազերին հոլոգրաֆիկ էֆեկտ են հաղորդում: Վարսահարդարները ստեղծում են երանգների տարբեր համադրություններ` անկրկնելի ու յուրովի դարձնելով յուրաքանչյուր սանրվածք:









