«Ուժն է ծնում իրավունք, մենք կարող ենք պաշտպանել սեփական իրավունքները». քաղաքագետ
InterviewԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես միշտ, այս անգամ եւս հանդես են եկել անհասցե հատարարութամբ՝ հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրության սրման առնչությամբ: Հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Թեմայի շուրջ Orer.am-ը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ, ով նախեւառաջ զարմանք արտահայտեց առ այն, թե ինչու է երեխան հատնվել առաջնագծում կամ ինչու են ադրբեջանցի զինվորականները թաքնվում սեփական ժողովրդի թիկունքում. «Երբ կտրվեն հարցերիս պատասխանները, իմ վերլուծությունն այլ կլինի: Հիմա կարող եմ ասել, որ ինչպես միշտ, ասօր եւս ադրբեջանցիները թուրքին բնորոշ գործելաոճով սեփական ժողորդին օգտագործում են որպես վահան»:
Ինչպես նշեց քաղաքագետը, հակառակորդը պետք է հասկանա, որ հայ ժողովուրդը կարող է պաշտպանել սեփական երկիրը ու բնակչությանը. «Ուժն է ծնում իրավունք: Մենք կարող ենք պաշտպանել սեփական իրավունքները: Եթե ադրբեջանական կողմը համառում է ու ուժ դրսեւորում, ապա ուժին պատասխանում են ուժով, երբեք փախուստով կամ լացով չեն պատասխանում՝ խնդրելով միջազգային հանրությանը, որ միջամտեն: Պատերազմը մնում է պատերազմ»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահների անհասցե հայտարարությունները տանում են պատերազմական գործողութունների կրկնման:
Սոսե Չանդոյան