Մթերքներ, որոնք ալկոհոլի հետ խորհուրդ չի տրվում օգտագործել
LifestyleՄասնագետները տարիների ընթացքում կատարած բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կան կերակրատեսակներ, որոնք չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ:
Խմորեղենի հետ: Ալկոհոլն ու քաղցրը օրգանիզմի կողմից մարսվելու հարցում մրցակիցներ են։ Օրգանիզմն առաջին հերթին վերամշակում է յուղային քաղցր խմորեղենը, քանի որ նրա համար կարևորը գլյուկոզան է։ Իսկ ալկոհոլը թողնում է հետո։ Արդյունքում, ինսուլինը արագ ներթափանցում է արյան մեջ, շատ շուտ հարբում են:
Շոկոլադով: Շոկոլադի և ալկոհոլի համակցությունը հարվածում է ենթաստամոքսային գեղձին։ Ալկոհոլը ենթաստամոքսային գեղձի համար առանց այն էլ բեռ է․ առաջացնում է կարճատև կծկումներ։ Իսկ շոկոլադը կարող է արգելափակել որոշ ուղիներ, որի արդյունքում առաջանում է բորբոքում ։
Թարմ լոլիկով: Թունդ խմիչքները, հատկապես օղին, լոլիկի հետ խորհուրդ չի տրվում օգտագործել։ Նրանք երկուսն էլ ուժեղացնում են միմյանց բացասական հատկությունները:
Խաղող, սեխ, ձմերուկ: Մրգերը և գինին լավ են համակցվում, հատկապես սպիտակը։ Բայց որքան նրանք քաղցր են, այնքան օրգանիզմին հաճելի է առաջինը վերամշակել դրանք, ինչպես տորթերի դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: