Է. Շարմազանովը միջազգային կառուցնելին կոչ է անում գնահատական տալ ադրբեջանական կողմի բարբարոսություններին
InterviewԿրկին բերքահավաքի շրջան է, և կրկին ադրբեջանական կողմը լարվածություն է առաջացնում հայ-ադրբեջանական սահմանին: Տավուշի մարզի սահմանամերձ ու սահմանապահ գյուղերի բնակչները չեն կարողանում դաշտերից հավաքել իրենց աճեցրած բերքը:
Չնայած հայկական սահմանապահ ուժերին հաջողվում է լռեցնել հակառակորդին, բայց հարկ է մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը ցանկացած առիթ բաց չի թողնում անզեն ու անմեղ բնակիչների կյանքը վտանգելու, և նրանց կյանքը, հարցականի տակ դնելով, լարված իրավիճակ ստեղծելու աշխատավոր ժողովրդի համար:
Եվ թվում է, թե տարիների այս նենգ մարտավարությունը պետք է որ վաղուց զսպվեր միջազգային կառույցների կողմից, սակայն, ինչպես երևում է, նրանք ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ հիմա ձկան նման լուռ են: Այս լռությունը խախտելու, Ադրբեջանի այս վայրագ քայլին վերջ տալու և խաղաղ բնակիչներին հակառակորդի դիպուկահարի զոհը չդարձնելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Orer.news-ի հետ զրույցում կոչ արեց միջազգային կառույցներին արձագանքել Ադրբեջանի այս քայլին և համապատասխան գնահատականներ հնչեցնել ի լուր աշխարհի:
«Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է և ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»,- ասաց Է.Շարմազանովը:
Արմինե Գրիգորյան