Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսայում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում վաճառքի տվյալները։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.43 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով, նվազել են 0.36 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52.17 դոլարի։