Նավթի համաշխարհային գները նվազում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսայում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում վաճառքի տվյալները։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.43 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով, նվազել են 0.36 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52.17 դոլարի։