Ավոկադոն հակաքաղցկեղային հատկություն ունի
LifestyleԳիտնականների գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ ավոկադոն ուղիղ «հարձակվում» է քաղցկեղի բջիջների վրա` չվնասելով առողջները:
Սննդարար բարձր արժեք ունեցող այս միրգը կարող է օգտակար լինել քաղցկեղի դեմ պայքարում:
Սուր լեյկեմիան քաղցկեղի ագրեսիվ տեսակ է, որը սպանում է 65-ից բարձր տարիքի հիվանդների 90 տոկոսին: Ավոկադոյի պարունակության մեջ առկա նյութի հիման վրա ստեղծված դեղամիջոցն ամենաարդյունավետն է ցողունային բջիջների վրա ներազդելու համար, երբ գործը հասնում է այս հիվանդության բուժմանը:
Մասնագետները պնդում են, որ ցողունային բջիջներն այն բջիջներն են, որոնք պատասխանատու են հիվանդության տարածման և անգամ զարգացման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: