Ընկույզի միջուկի «սուպեր» հատկությունը
LifestyleԱրգենտինացի գիտնականները սրտի հիվանդություններից և կաթվածից պաշտպանող թեյի բաղադրատոմս են ներկայացրել: Ընկույզից պատրաստվող այս թուրմն օգնում է կանխել զարկերակների խցանումն ու սրտի հիվանդությունների առաջացումը: Արյունատար անոթների խցանումը հաճախ տեղի է ունենում նիկոտինից թունավորման և յուղոտ ուտելիքի չարաշահման դեպքում:
Այս օգտակար թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես ծխողներին: Թուրմի բուժիչ բաղադրամասն ընկույզի միջնապատն է:
4-5 ընկույզի միջնապատը պետք է հանել, թրջել երեկոյան, առավոտյան եռացնել և խմել ստացված թուրմը որպես թեյ: Այն պետք է խմել դատարկ ստամոքսին: Կանոնավոր օգտագործելու դեպքում այն կնպաստի նաև արյան ճնշման կարգավորմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: