Ինչպե՞ս մթերքի միջոցով բարձրացնել տրամադրությունը
LifestyleՄասնագետները բացահայտել են, որ նյարդային և կռվարար լինելու պատճառ կարող է լինել սխալ սննդակարգը:
1. Սոյայի մթերքներ: Սոյայի մթերքները պարունակում են գոյտրոգեններ, որոնք վահանաձև գեղձի աշխատանքի խնդիրներ են առաջացնում, ինչով էլ ազդում են տրամադրության վրա: Այն կարելի է փոխարինել նշի կաթով, ընկուզեղնով, լոբազգիներով և ծլած ցորենով:
2. Շաքար: Իրականում շաքարը ոչ թե տալիս, այլ խլում է էներգիա: Դա առաջանում է այն պատճառով, որ արյան մեջ բարձրանում է շաքարի պարունակությունը, ինչը կարգավորելու համար օրգանիզմն ինսուլին է արտադրում:
3.Կծու ուտելիքներ: Առույգանալու համար ուտելիքի մեջ ավելացրեք կծու պղպեղ: Դա նպաստում է էնդորֆինի արտադրությանը և ստեղծում լավ տրամադրություն:
4. Դիետիկ կոլա: Դիետիկ ոչ ալկոհոլային ըմպելիքները պարունակում են քիմիկատներ, այդ թվում շաքարի արհեստական փոխարինիչներ, որոնք կարող են առաջացնել հիվանդություններ, գլխացավ և տրամադրության անկում: Դրանք փոխարինեք կիտրոնաջրով:
5. Սուրճ: Սուրճն ազդում է ադրենալինի արտադրության վրա, ինչն առաջացնում է անհանգստություն: Դա բերում է գրգռվածության և, հետևաբար, տրամադրության անկման:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: