Ամեն ինչ կաղամբի մասին
LifestyleՄասնագետները հավաստիացնում են, որ հնարավոր է շատ արագ նիհարել կաղամբի օգնությամբ: Կաղամբով սննդակարգը հաշվարկված է 7 օրվա համար, և եթե դուր գա արդյունքը, կարող եք այն կրկնել 2 ամիս հետո:
Այդ սննակարգի դրական կողմն այն է, որ կարող եք այն դարձնել բազմազան և ավելացնել սիրելի մթերքները, սակայն պահպանելով կալորիաների օրական նորման՝ 1500-ից ոչ ավելի: Պետք է նաև բացառել ալյուրից մթերքներն ու հրուշակեղենը՝ շոկոլադը, կոնֆետները, շաքարը, քաղցր և գազավորված հյութերը, կարտոֆիլը և այլն:
Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր: Սննդակարգում կաղամբ ներառելու դեպքում հաճախ չեք մրսի, կարող եք նիհարել առանց հոգեկան լարվածության: Կաղամբը պարունակում է բջջանյութ, որի սննդային թելիկները, հայտնվելով ստամոքսում, այնտեղից մաքրում են տոքսինները, ճարպը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: