Ամուր հարաբերությունների գաղտնիքը գրկախառնությունների մեջ է
LifestyleՄասնագետները ներկայացնում են մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ամուր հարաբերություններ պահել: «Սիրելիս, մենք պետք է խոսենք». այս արտահայտությունը տղամարդկանց վրա լուրջ ազդեցություն ունի։ Հարաբերությունների պարզաբանումը տղամարդուն հեռացնում է կողակցից։ Նման արտահայտություն լսելիս տղամարդիկ խուճապի են մատնվում, քանի որ կարծում են, որ «ինչ որ բան է եղել»:
Գիտնականների հետազոտությունը պարզել է, որ տղամարդիկ խնդիրների մասին խոսակցությունները համարում են տարօրինակ, անհրապույր և ուղղակի անիմաստ։ Զգացմունքների մասին խոսելը հանգստացնում է կնոջը, իսկ տղամարդն այդ դեպքում ֆիզիկապես անհարմար է զգում։ Նման դեպքում տղամարդկանց մոտ կորտիզոլ սթրեսային հորմոնի արտանետում է տեղի ունենում, մկաններում ակտիվանում է արյան հոսքը։
Գիտնականների պնդմամբ, տվյալ դեպքում անհրաժեշտ է կոնտակտի գնալ. շատ օգտակար է դիպչել տղամարդուն։ Հոգեբան Պատրիսիա Լավը խորհուրդ է տալիս օրական նվազագույնը 6 անգամ գրկախառնվել սիրելի տղամարդու հետ, ինչն ուղղակի հանգստացնում է նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: