Բջջային հեռախոսը՝ տկարամտության պատճա՞ռ
Lifestyle Մարդկանց մեծ մասը նույնիսկ աշխատանքային օրվա ավարտից հետո է օգտվում բջջային հեռախոսներից, համակարգիչներից, դիտում է հեռուստացույց կամ տեսաժապավեններ:
Որքան էլ որ ցավալի է, նույնիսկ երեխաներն են զվարճանքների կամ բակային խաղերի փոխարեն նախընտրում հաղորդակցվել համակարգչով, իսկ բջջային հեռախոս այսօր ունի դեռահասների մեծամասնությունը: Երեխաների համար բոլորովին էլ անվնաս խաղալիք չէ բջջայինը, որով սովորաբար իրենց անհանգիստ երեխաներին հանգստացնում են այժմյան ծնողները:
Վերջերս չինացի գիտնականները բջջային հեռախոսների վնասկար ազդեցության մասին մի շատ կարևոր փաստ են արձանագրել. նրանք եկել են եզրակացության, որ բջջային հեռախոսների օգտագործումը չարաշահելը կարող է հանգեցնել ճանաչողական ունակությունների թուլացման։
Մասնագետների խոսքով՝ բջջայիններից չափազանց շատ օգտվելը հանգեցնում է պարանոցի սպանդիլյոզի ու տեսողության վատացման։
Գիտնականները ևս մեկ կարևոր փաստ են արձանագրել. ընթերցանությունը բջջային էկրանից վատ է ազդում մարդու հիշողության վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: