Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթների  ընթացքում առաջին ձևաչափն է, որ հայկական կողմը քննարկման առարկա է դարձրել Արցախի կարգավիճակի և դրանից բխող հարցերի լուծումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿխմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ ԳևորգԿոստանյանը: «Այս պահին ՄԻԵԴ-ում բավական վճռական փուլ է սկսվել, քանի որ այնտեղ կան թե ապրիլյան պատերազմի գործողությունների մասին հայցը, թե Արցախում պատիժկրող ադրբեջանցի դիվերսանտ Ասկերովի հայցը։ Այդ հարցերի շրջանակում մենք քննարկում ուներկայացնում ենք բոլոր այն փաստարկները, որոնք, ըստ էության, հիմնավորում են, որ ԱրցախիՀանրապետությունը ունի պետությանը վերաբերող ու պետությանը բնութագրող բոլոր հատկանիշներնանխտիր։ Սա իր ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական հետևանքն էունենում ։ Ինչո՞ւ։ ՈրովհետևԵվրոպական դատարանի վճիռները կատարվում են Եվրոպայի խորհրդի  նախարարների կոմիտեի կողմից, իսկ Նախարարների կոմիտեն արդեն քաղաքական մարմին է»,- նշեց Կոստանյանը:

Հայոց ցեղասպանության դատապարտում

2018թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից  սեպտեմբերի 8-ը)  հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից եւ Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի, խմբի անդամներ Միքայել Մելքումյանի, Գագիկ Մելիքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը շուրջ 15 հազար անձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությանը՝ նրանց նկատմամբ կիրառվող ՌԴ մուտքի արգելանքը վերացնելու հարցով: Ազգային ժողովում այս մասին ասաց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Մեր ծառայությունը միջնորդագրով, հավաքելով այդդիմումները, դիմում է ներկայացնում միգրացիոն դաշնային ծառայություն՝ խնդրելով մեղմել պատժամիջոցները կամ վերացնել: Մենք յուրաքանչյուր քաղաքացու հետանհատական աշխատանքով շուրջ 15 հազար քաղաքացու հարցով դիմել ենք ՌԴ միգրացիոն ծառայություն, որից շուրջ 6 հազարի դեպքում մեր խնդրանքը բավարարվել է: Դրանգումարած մենք խնդրել ենք, որպեսզի ՌԴ-ում գտնվող անձինք, ովքեր նման խնդիր ունեն և վախենում են դուրս գալ երկրից, և եթե նրանց խախտումները փոքր են,  նրանց մեղմվերաբերվեն: Դա նույնպես հարգվել է. այս դեպքում էլ 22 հազար անձի նկատմամբ պատժաչափը վերացվել է»,- պարզաբանեց Գագիկ Եգանյանը:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության նոր ծրագրի շնորհիվ Հայաստանում կլուծվի անտառային և դաշտային հրդեհների խնդիրը: Նախարար Արծվիկ Մինասյանն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն ստորագրեցին ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման փաստաթուղթը:

Մոսկվայում անցկացված «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացնող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։ ՀԶՀ աջակցությամբ մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ։ 

Եվրամիության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու, ներդրումի աճը խթանելու,  եվրոպական ու հայկական ընկերություններին արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ ներկայացնելու համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Եվրոպական բիզնես ասոցիացիայի և ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ կազմակերպել է «Եվրոպան Հայաստանում. էքսպո» ցուցահանդեսը։

Մոսկվայի Հեղափոխության հրապարակում տեղի է ունեցել հայկական ապրանքների «Ոսկե նուռ» փառատոնի  բացման արարողությունը: Միջոցառման մասնակիցները  կարող են ծանոթանալ հայկական երաժշտության, ազգային պարերի պատմության հետ, ինչպես նաև մասնակցել վարպետության դասերին, որտեղ սովորեցնում են  պարել քոչարի և յարխուշտա:  Տոնավաճառում ներկայացվում են Հայաստանից բերված սննդամթերք, ոսկերչական իրեր, հուշանվերներ և այլն:

Հայաստանը երկրորդն է ռուսաստանցի ճանապարհորդների նախընտրած երկրների թվում, իսկ ամենասիրված երկիրը Մոլդովան Է: Այս մասին պատմել Է Aviasales տուրիստական ծառայության PR-տնօրեն Յանիս Ձենիսը: Ընկերության մասնագետներն այս եզրակացություններին են հանգել՝ վերլուծելով Ռուսաստանից արտասահման ավիատոմսերի ամրագրումները: Եռյակը եզրափակում Է Վրաստանը:

Ըստ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հրապարակած 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցի՝ Հայաստանը ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները բավարարող երկիր է:

 «Արմենպրես» լրատվական գործակալությունը և Հունաստանի Աթենա-Մակեդոնական ազգային գործակալությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել: Սալոնիկում կայացած «Նոր մետաքսի ճանապարհ» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում  համագործակցության պայմանագիրը ստորագրել են Հունաստանի Աթենա-Մակեդոնական ազգային գործակալության տնօրեն Միքայել Փսիլոսը և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:  Ստորագրված պայմանագրով Հայաստանի և Հունաստանի ազգային լրատվական գործակալությունները ամրապնդում են համագործակցությունը  տեղեկատվության  և փորձի փոխանակման ուղղություններով: Ֆորումի ընթացքում ելույթ է ունեցել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: «Արմենպրես» լրատվական գործակալությունն ընտրվել է «Նոր մետաքսի ճանապարհի» նախագծային կոմիտեի անդամ:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները:  
ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում առավելապես կարևորել է դրանց որակի ապահովումը՝ միաժամանակ ընդգծելով, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ Ազգային ժողով անհրաժեշտ է ներկայացնել սահմանված վերջնաժամկետից այնքան առաջ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կազմակերպել դրանց վերջնական ընդունումը:

Հայաստանի արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնմանն ուղղված խորհրդակցությունների շարքում Նախագահ Սերժ Սարգսյանին Չեխիայի և Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաև առկա խնդիրների ու խոչընդոտների վերաբերյալ զեկուցել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը նաև առաջարկներ է ներկայացրել վերոնշյալ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների և առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ:  Ուղերձում մասնավորապես նշված է։ «1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավորներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր մթնոլորտով հրապուրելով հայ և օտար աշխարհահռչակ մտավորականների»: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ. սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով:

ՀՀ կառավարությունը հրապարակել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները տարածաշրջանում լավագույնն են: Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք այսօր, թող անհամեստ չհնչի, թեԵԱՏՄ-ում, թե ԱՊՀ-ում և թե տարածաշրջանում լավագույնն են:  Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք. Իհարկե՝ ոչ, որովհետև մենք չունենք քաղաքացի, ով չիցանկանում իր կյանքի որակը բարելավել, իսկ մեկ տարվա մեջ մենք չենք կարող լուծել բոլորի խնդիրները»,- նշեց Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ին դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց  ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Կառավարությունն արդեն ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Այնտեղ հստակ թվեր են ամրագրված, և այն, ինչ մենք նախատեսել ենք, այդ հունով գնում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության  2017 թվականի  հուլիսի 27-ի  N 915–Ն որոշման համաձայն՝ հոկտեմբերի 1-ից իրականացվելու էապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագիր:

Հայ-լեհական արշավախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքները Մեծամոր հնավայրի բնակատեղիի քաղաքային թաղամասում և արդեն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրվել: Հայտնաբերվել են թաղումներ, մարդկային կմախքներ, մեծ քանակությամբ մետաղյա գտածոներ (ֆիբուլաներ, նետասլաքներ, դանակներ, ապարանջաններ), որոնք նախնական դիտարկումներով թվագրվում են մ.թ.ա. 8-6րդ դդ.:

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 97-րդ տարում սեպտեմբերի 10-ին կյանքից հեռացել է նյարդաբան, նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր  պրոֆեսոր, Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից Սուրեն Գեղամի Զոհրաբյանը։ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 14-ին կայացավ Սուրեն Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, նյարդաբանի ընկերները և հարազատները, այլք:

Սփյուռք

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրվելուց հետո կարծես նոր թափ ստացած պատրիարքական ընտրության գործընթացը կրկին հայտնվել է փակուղում: Թուրքիայի  իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել ընտրությունների անցկացման վերաբերյալ պատրիարքարանի կողմից ուղարկված պաշտոնական գրությանը:

 «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ»,- այսպես էր իրեն բնորոշում մեծ Հայը, ով իր ողջ կյանքն ու գործունեությունն ուղղեց Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական վերքերը սպիացնելուն և երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունները կարգավորելուն: Սեպտեմբերի 15-ին մեծ Հայը՝ Հրանտ Դինքը կդառնար 63 տարեկան: Իր կարճ, բայց բազմաբովանդակ կյանքի ընթացքում նա պայքարեց հանուն Թուրքիայում Հայկական հարցի նկատմամբ առկա կարծրատիպերը կոտրելու, սեփական կյանքով վճարեց Թուրքիան առավել ժողովրդավար և անկեղծ տեսնելու երազանքի համար: Դինքի մահվանից անցել է արդեն 10 տարի, ու թեպետ նրա երազանքները մնում են դեռ չիրականացված, սակայն  նրա կյանքն ու մահը ճանապարհ բացեցին Թուրքիայում նոր հարցեր տալու և պատասխաններ փնտրելու համար:   

Հրանտ Դինքի ծննդյան օրը Ստամբուլում տեղի է ունեցել Դինքի անվան մրցանակի հանձման արարողություն: Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին են արժանացել թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը և մարդու իրավունքների պաշտպանության գործում իր մեծ ներդրմամբ հայտնի չինացի արվեստագետ Այ Վեյվեյը: 

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստում՝ Մոսկվայի հայկական համալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ բացվել է «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի 300 տարվա թեմը. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող  միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել են ավելի քան 60 ականավոր գիտնականներ, եկեղեցու և արվեստի պատմաբաններ, արվեստագետներ Ռուսաստանից, Հայաստանից և Ուկրաինայից:

Հալեպի ազատագրումից հետո սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան կտրուկ նվազել է: Ինչպես նշեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակականկազմակերպության նախագահ Ջորջ Բարսեղյանը, այժմ Հայաստանից դեպի Հալեպ մեկնողների շրջանում է որոշակի ակտիվություն նկատվում: «Այն սիրիահայերը, որոնք այստեղ էին և այստարիների ընթացքում փորձեցին ինչ-որ արդյունքի հասնել, սեփական գործ ունենալ, ու ինչ-ինչ պատճառներով հաջողություն չունեցան, բնականաբար, միշտ սպասում էինվերադառնալու առիթի: Հետևաբար, Հալեպի ազատագրումից հետո որոշները վերադառնում են, մանավանդ, Հալեպում ունեն իրենց տունը, արհեստանոցները, խանութները: Շուկաները ազատագրվեցին, մարդիկ վերադառնում են աշխատանքի»,-ասաց Ջորջ Բարսեղյանը:

Միջազգային խճանկար

Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 90-ի: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալու հետո ուղիղ չվերթով տեղափոխվել էր Թել Ավիվ, հերքել է լուրերն այն մասին, թե բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Բլոգերը հայտնել է, որ բանտում, որտեղ պահվում էր, նրա վրա հարձակվել են այլ ազատազրկվածներ: Նա ակնարկել է, որ իրականում Ալիևի կողմից իրեն ներում շնորհելու քայլն իր հանդեպ անօրինականություններից հետո Բաքվի կողմից երկրի հեղինակության բարձրացմանն ուղղված քայլ էր: Ալեքսանդր Լապշինը ադրբեջանական բանտից ազատվելուց հետո առաջին անգամ գրառում է կատարել Livejournal-ի իր բլոգում՝ նշելով. «Հստակ կերպով հերքում եմ ադրբեջանական պաշտոնական այն սուտը, թե ես փորձել եմ ինքնասպանություն գործելԲաքվի բանտում 10.09.17-ին: Նախագահ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարդասիրություն է ցուցաբերել և խղճացել ինքնասպանին ու ներում է շնորհելինքնասպանության առասպելական փորձից հետո»:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն առաջարկել է Ադրբեջանին հանել Եվրոպական խորհրդից: Յագլանդն անդրադարձել է 2013-ին Ադրբեջանում բողոքի ակցիաների մասնակցելու և ադրբեջանական իշխանություններին քննադատելու պատճառով ձերբակալված ակտիվիստ Իլգար Մամեդովի գործին: Եվրոպական դատարանի դատավորները պարզել էին, որ նրան ձերբակալել են Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար և քաղաքական շարժառիթներով, սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ազատել: Եվրախորհրդարանի անդամները ձայների 349 կողմ, 290 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկել են «Ադրբեջանական լվացքատան» գործով խորհրդարանական համապարփակ հետաքննություն սկսելու օգտին: Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը Ադրբեջանի մասնակցությամբ «Ադրբեջանական լվացքատուն» կոչված կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել՝ այն տարածելով իր ֆեյսբուքյան էջի միջոցով: Նախկին դեսպանը գրում է, որ «Ադրբեջանական լվացքատան» ուսումնասիրությունների արդյունքում պարզված հաջորդ հանգամանքները կապված են լինելու Ադրբեջանի և եվրապատգամավորների մասնակցությամբ սեքս-սկանդալի հետ:

ԱՄՆ դժգոհ է Ռուսաստանից զենիթահրթիռային С-400 համակարգ ձեռք բերելու պաշտոնական Անկարայի որոշումից: Այդ մասին նշել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը: «Մենք թուրքական պաշտոնական դեմքերին տեղեկացրել ենք, որ С-400 համակարգ ձեռք բերելու հետ կապված մտահոգություն ունենք: Մենք բաց երկխոսություն ենք վարումԹուրքիայի հետ այդ հարցի հետ կապված և ընդգծել ենք ՆԱՏՕ-ի շրջանակում օպերատիվ փոխգործակցությունը պահպանելու կարևորությունը՝ ռազմական խոշոր ձեռքբերումներիիրականացման հարցում»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:  

Իրաքի խորհրդարանը դեմ Է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի վերջին: Խորհրդարանի խոսնակՍալիմ ալ Ջաբուրին հայտարարել Է, որ քվեարկության արդյունքները հաստատում են Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը: Նրա խոսքով՝ խորհրդարանի այս որոշումը «վարչապետին պարտավորեցնում Է բոլոր միջոցները ձեռնարկել Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ Բաղդադի ու այս տարածաշրջանիփոխհարաբերությունների հարցերը կարգավորելու նպատակով լուրջ երկխոսություն սկսելու համար»: Իսրայելը պաշտպանում Է պետականության ձեռքբերման քուրդ ժողովրդի օրինական ջանքերը: Այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Արաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարները Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն անօրինական են համարել:

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ որպես Սիրիայում հրադադարի երաշխավորներ, հայտարարել են այդ երկրում ապաէսկալացման չորս գոտիների ստեղծման մասին:

Իսպանիայի

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities