«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները
ОбществоԱնցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «
Ղարաբաղյան հակամարտություն
Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթների ընթացքում առաջին ձևաչափն է, որ հայկական կողմը քննարկման առարկա է դարձրել Արցախի կարգավիճակի և դրանից բխող հարցերի լուծումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿխմբակցո
Հայոց ցեղասպանության դատապարտում
2018թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից եւ Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:
Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի, խմբի անդամներ Միքայել Մելքումյանի, Գագիկ Մելիքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայաստան և աշխարհ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը շուրջ 15 հազար անձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությանը՝ նրանց նկատմամբ կիրառվող ՌԴ մուտքի արգելանքը վերացնելու հարցով: Ազգային ժողովում այս մասին ասաց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Մեր ծառայությունը միջնորդագրով, հավաքելով այդդիմումները, դիմում է ներկայացնում միգրացիոն դաշնային ծառայություն՝ խնդրելով մեղմել պատժամիջոցները կամ վերացնել: Մենք յուրաքանչյուր քաղաքացու հետանհատական աշխատանքով շուրջ 15 հազար քաղաքացու հարցով դիմել ենք ՌԴ միգրացիոն ծառայություն, որից շուրջ 6 հազարի դեպքում մեր խնդրանքը բավարարվել է: Դրանգումարած մենք խնդրել ենք, որպեսզի ՌԴ-ում գտնվող անձինք, ովքեր նման խնդիր ունեն և վախենում են դուրս գալ երկրից, և եթե նրանց խախտումները փոքր են, նրանց մեղմվերաբերվեն: Դա նույնպես հարգվել է. այս դեպքում էլ 22 հազար անձի նկատմամբ պատժաչափը վերացվել է»,- պարզաբանեց Գագիկ Եգանյանը:
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության նոր ծրագրի շնորհիվ Հայաստանում կլուծվի անտառային և դաշտային հրդեհների խնդիրը: Նախարար Արծվիկ Մինասյանն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն ստորագրեցին ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման փաստաթուղթը:
Մոսկվայում անցկացված «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացնող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։ ՀԶՀ աջակցությամբ մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ։
Եվրամիության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու, ներդրումի աճը խթանելու, եվրոպական ու հայկական ընկերություններին արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ ներկայացնելու համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Եվրոպական բիզնես ասոցիացիայի և ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ կազմակերպել է «Եվրոպան Հայաստանում. էքսպո» ցուցահանդեսը։
Մոսկվայի Հեղափոխության հրապարակում տեղի է ունեցել հայկական ապրանքների «Ոսկե նուռ» փառատոնի բացման արարողությունը: Միջոցառման մասնակիցները կարող են ծանոթանալ հայկական երաժշտության, ազգային պարերի պատմության հետ, ինչպես նաև մասնակցել վարպետության դասերին, որտեղ սովորեցնում են պարել քոչարի և յարխուշտա: Տոնավաճառում ներկայացվում են Հայաստանից բերված սննդամթերք, ոսկերչական իրեր, հուշանվերներ և այլն:
Հայաստանը երկրորդն է ռուսաստանցի ճանապարհորդների նախընտրած երկրների թվում, իսկ ամենասիրված երկիրը Մոլդովան Է: Այս մասին պատմել Է Aviasales տուրիստական ծառայության PR-տնօրեն Յանիս Ձենիսը: Ընկերության մասնագետներն այս եզրակացություններին են հանգել՝ վերլուծելով Ռուսաստանից արտասահման ավիատոմսերի ամրագրումները: Եռյակը եզրափակում Է Վրաստանը:
Ըստ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հրապարակած 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցի՝ Հայաստանը ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները բավարարող երկիր է:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը և Հունաստանի Աթենա-Մակեդոնական ազգային գործակալությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել: Սալոնիկում կայացած «Նոր մետաքսի ճանապարհ» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում համագործակցության պայմանագիրը ստորագրել են Հունաստանի Աթենա-Մակեդոնական ազգային գործակալության տնօրեն Միքայել Փսիլոսը և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Ստորագրված պայմանագրով Հայաստանի և Հունաստանի ազգային լրատվական գործակալությունները ամրապնդում են համագործակցությունը տեղեկատվության և փորձի փոխանակման ուղղություններով: Ֆորումի ընթացքում ելույթ է ունեցել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: «Արմենպրես» լրատվական գործակալությունն ընտրվել է «Նոր մետաքսի ճանապարհի» նախագծային կոմիտեի անդամ:

Ներհայաստանյան զարգացումներ
ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները:
ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում առավելապես կարևորել է դրանց որակի ապահովումը՝ միաժամանակ ընդգծելով, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ Ազգային ժողով անհրաժեշտ է ներկայացնել սահմանված վերջնաժամկետից այնքան առաջ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կազմակերպել դրանց վերջնական ընդունումը:
Հայաստանի արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնմանն ուղղված խորհրդակցությունների շարքում Նախագահ Սերժ Սարգսյանին Չեխիայի և Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաև առկա խնդիրների ու խոչընդոտների վերաբերյալ զեկուցել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը նաև առաջարկներ է ներկայացրել վերոնշյալ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների և առկա խնդիրների լուծման վերաբերյալ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է։ «1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավորներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր մթնոլորտով հրապուրելով հայ և օտար աշխարհահռչակ մտավորականների»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ. սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով:
ՀՀ կառավարությունը հրապարակել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները տարածաշրջանում լավագույնն են: Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք այսօր, թող անհամեստ չհնչի, թեԵԱՏՄ-ում, թե ԱՊՀ-ում և թե տարածաշրջանում լավագույնն են: Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք. Իհարկե՝ ոչ, որովհետև մենք չունենք քաղաքացի, ով չիցանկանում իր կյանքի որակը բարելավել, իսկ մեկ տարվա մեջ մենք չենք կարող լուծել բոլորի խնդիրները»,- նշեց Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ին դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Կառավարությունն արդեն ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Այնտեղ հստակ թվեր են ամրագրված, և այն, ինչ մենք նախատեսել ենք, այդ հունով գնում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:
Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 915–Ն որոշման համաձայն՝ հոկտեմբերի 1-ից իրականացվելու էապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագիր:
Հայ-լեհական արշավախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքները Մեծամոր հնավայրի բնակատեղիի քաղաքային թաղամասում և արդեն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրվել: Հայտնաբերվել են թաղումներ, մարդկային կմախքներ, մեծ քանակությամբ մետաղյա գտածոներ (ֆիբուլաներ, նետասլաքներ, դանակներ, ապարանջաններ), որոնք նախնական դիտարկումներով թվագրվում են մ.թ.ա. 8-6րդ դդ.:
Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 97-րդ տարում սեպտեմբերի 10-ին կյանքից հեռացել է նյարդաբան, նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից Սուրեն Գեղամի Զոհրաբյանը։ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 14-ին կայացավ Սուրեն Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, նյարդաբանի ընկերները և հարազատները, այլք:
Սփյուռք
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրվելուց հետո կարծես նոր թափ ստացած պատրիարքական ընտրության գործընթացը կրկին հայտնվել է փակուղում: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել ընտրությունների անցկացման վերաբերյալ պատրիարքարանի կողմից ուղարկված պաշտոնական գրությանը:
«Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ»,- այսպես էր իրեն բնորոշում մեծ Հայը, ով իր ողջ կյանքն ու գործունեությունն ուղղեց Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական վերքերը սպիացնելուն և երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունները կարգավորելուն: Սեպտեմբերի 15-ին մեծ Հայը՝ Հրանտ Դինքը կդառնար 63 տարեկան: Իր կարճ, բայց բազմաբովանդակ կյանքի ընթացքում նա պայքարեց հանուն Թուրքիայում Հայկական հարցի նկատմամբ առկա կարծրատիպերը կոտրելու, սեփական կյանքով վճարեց Թուրքիան առավել ժողովրդավար և անկեղծ տեսնելու երազանքի համար: Դինքի մահվանից անցել է արդեն 10 տարի, ու թեպետ նրա երազանքները մնում են դեռ չիրականացված, սակայն նրա կյանքն ու մահը ճանապարհ բացեցին Թուրքիայում նոր հարցեր տալու և պատասխաններ փնտրելու համար:
Հրանտ Դինքի ծննդյան օրը Ստամբուլում տեղի է ունեցել Դինքի անվան մրցանակի հանձման արարողություն: Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին են արժանացել թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը և մարդու իրավունքների պաշտպանության գործում իր մեծ ներդրմամբ հայտնի չինացի արվեստագետ Այ Վեյվեյը:
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստում՝ Մոսկվայի հայկական համալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ բացվել է «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի 300 տարվա թեմը. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել են ավելի քան 60 ականավոր գիտնականներ, եկեղեցու և արվեստի պատմաբաններ, արվեստագետներ Ռուսաստանից, Հայաստանից և Ուկրաինայից:

Հալեպի ազատագրումից հետո սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան կտրուկ նվազել է: Ինչպես նշեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակականկազմակերպության նախագահ Ջորջ Բարսեղյանը, այժմ Հայաստանից դեպի Հալեպ մեկնողների շրջանում է որոշակի ակտիվություն նկատվում: «Այն սիրիահայերը, որոնք այստեղ էին և այստարիների ընթացքում փորձեցին ինչ-որ արդյունքի հասնել, սեփական գործ ունենալ, ու ինչ-ինչ պատճառներով հաջողություն չունեցան, բնականաբար, միշտ սպասում էինվերադառնալու առիթի: Հետևաբար, Հալեպի ազատագրումից հետո որոշները վերադառնում են, մանավանդ, Հալեպում ունեն իրենց տունը, արհեստանոցները, խանութները: Շուկաները ազատագրվեցին, մարդիկ վերադառնում են աշխատանքի»,-ասաց Ջորջ Բարսեղյանը:
Միջազգային խճանկար
Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 90-ի: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալու հետո ուղիղ չվերթով տեղափոխվել էր Թել Ավիվ, հերքել է լուրերն այն մասին, թե բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Բլոգերը հայտնել է, որ բանտում, որտեղ պահվում էր, նրա վրա հարձակվել են այլ ազատազրկվածներ: Նա ակնարկել է, որ իրականում Ալիևի կողմից իրեն ներում շնորհելու քայլն իր հանդեպ անօրինականություններից հետո Բաքվի կողմից երկրի հեղինակության բարձրացմանն ուղղված քայլ էր: Ալեքսանդր Լապշինը ադրբեջանական բանտից ազատվելուց հետո առաջին անգամ գրառում է կատարել Livejournal-ի իր բլոգում՝ նշելով. «Հստակ կերպով հերքում եմ ադրբեջանական պաշտոնական այն սուտը, թե ես փորձել եմ ինքնասպանություն գործելԲաքվի բանտում 10.09.17-ին: Նախագահ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարդասիրություն է ցուցաբերել և խղճացել ինքնասպանին ու ներում է շնորհելինքնասպանության առասպելական փորձից հետո»:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն առաջարկել է Ադրբեջանին հանել Եվրոպական խորհրդից: Յագլանդն անդրադարձել է 2013-ին Ադրբեջանում բողոքի ակցիաների մասնակցելու և ադրբեջանական իշխանություններին քննադատելու պատճառով ձերբակալված ակտիվիստ Իլգար Մամեդովի գործին: Եվրոպական դատարանի դատավորները պարզել էին, որ նրան ձերբակալել են Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար և քաղաքական շարժառիթներով, սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ազատել: Եվրախորհրդարանի անդամները ձայների 349 կողմ, 290 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկել են «Ադրբեջանական լվացքատան» գործով խորհրդարանական համապարփակ հետաքննություն սկսելու օգտին: Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը Ադրբեջանի մասնակցությամբ «Ադրբեջանական լվացքատուն» կոչված կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել՝ այն տարածելով իր ֆեյսբուքյան էջի միջոցով: Նախկին դեսպանը գրում է, որ «Ադրբեջանական լվացքատան» ուսումնասիրությունների արդյունքում պարզված հաջորդ հանգամանքները կապված են լինելու Ադրբեջանի և եվրապատգամավորների մասնակցությամբ սեքս-սկանդալի հետ:

ԱՄՆ դժգոհ է Ռուսաստանից զենիթահրթիռային С-400 համակարգ ձեռք բերելու պաշտոնական Անկարայի որոշումից: Այդ մասին նշել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը: «Մենք թուրքական պաշտոնական դեմքերին տեղեկացրել ենք, որ С-400 համակարգ ձեռք բերելու հետ կապված մտահոգություն ունենք: Մենք բաց երկխոսություն ենք վարումԹուրքիայի հետ այդ հարցի հետ կապված և ընդգծել ենք ՆԱՏՕ-ի շրջանակում օպերատիվ փոխգործակցությունը պահպանելու կարևորությունը՝ ռազմական խոշոր ձեռքբերումներիիրականացման հարցում»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Իրաքի խորհրդարանը դեմ Է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի վերջին: Խորհրդարանի խոսնակՍալիմ ալ Ջաբուրին հայտարարել Է, որ քվեարկության արդյունքները հաստատում են Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը: Նրա խոսքով՝ խորհրդարանի այս որոշումը «վարչապետին պարտավորեցնում Է բոլոր միջոցները ձեռնարկել Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ Բաղդադի ու այս տարածաշրջանիփոխհարաբերությունների հարցերը կարգավորելու նպատակով լուրջ երկխոսություն սկսելու համար»: Իսրայելը պաշտպանում Է պետականության ձեռքբերման քուրդ ժողովրդի օրինական ջանքերը: Այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Արաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարները Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն անօրինական են համարել:
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ որպես Սիրիայում հրադադարի երաշխավորներ, հայտարարել են այդ երկրում ապաէսկալացման չորս գոտիների ստեղծման մասին:
Իսպանիայի