Կանացի սխալներ, որոնց տղամարդն ամենից շատ է ուշադրություն դարձնում
LifestyleԿանայք մշտապես իրենց արտաքինին հետևում են իրենց ընկերուհիների կարծիքին ու նորաձևության ամսագրերին հետևելով, ինչը այդքան էլ ճիշտ չէ: Տղամարդկանց ու կանաց հայացքները այդ հարցում ամենևին էլ չեն համապատասխանում:
Տղամարդը մեծ ուշադրություն է դարձնում կանանց շարժ ու ձևին: Այդ իսկ պատճառով էլ պետք է մեծ ուշադրություն դարձնել շարժումների էներգետիկային: Օրինակ` տղամարդկանց համար ամենևին էլ սեքսուալ չէ այն կինը, ով հազիվ է քայլում բարձրակրունկ կոշիկների վրա կամ կարճ կիսաշրջազգեստավ:
Կինը կենտրոնանում է մանրուքների վրա, իսկ տղամարդը գնահատում է միայն ամբողջական ուրվագիծը: Տղամարդը կարողանում է ավելին տեսնել, քան կինը: Նրանց կարող է ձգել կազմվածքը, մազերի ձևը, ոտքերի երկարությունը և գայթակղիչ ու սլացիք մարմինը: Հաճախակի գեղեցկության սրահներ այցելելը չի մեծացնի ձեր շրջապատի տղամարդկանց թիվը:
Տղամարդիկ հիմնականում ոչինչ չեն հասկանում նորաձևությունից, իսկ կանայք չափազանց շատ են հետևում նորաձևությանը և անիմաստ ժամանակ են վատնում: Տղամարդկանց ամենևին էլ չի հետաքրքրում, թե ձեր հագուստը նոր, թե հին հավաքածուից է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.