Yerevan, 02.October.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոչինչ անպատիժ չի մնա...

Analysis
Ապրիլի 24-ին կրկին մարդկանց շարասյունը կձգվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձրունքը՝ խնկարկելու բազմահազար անմեղ նահատակների հիշատակը, միաժամանակ հիշեցնելու աշխարհին, որ Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, ինչպես և ուրացումը ոչ մեկին չի ազատում պատասխանատվությունից: Պարբերաբար նշվող այդ ցավալի տարեդարձը լինելով բյուրավոր անմեղ զոհերի հիշատակի տուրք և ոգեկոչում, միաժամանակ հնչում է, թե մեղադրանք թուրք ցեղասպաններին և նրանց ձեռքը չբռնող գերտերությունների հասցեին:


1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հայ ժողովրդի ազգային-քաղաքական անկախության վերականգնման հարցը դադարեց միայն հայերի ներքին հարց լինելուց:

Եվրոպական տերությունների ջանքերով այն <<Հայկական հարց>> անունով բարձրացվեց միջազգային դիվանագիտության մակարդակ և դարձավ արևելյան հարցի բաղկացուցիչ մասը: Հայաստանն ու հայերը դարձան միջազգային քաղաքականության և միջազգային իրավունքի օբյեկտ:

Բաժանելով ռուսական զենքի հաղթանակի պտուղները և առաջնորդվելով Եվրոպայում ու Արևելքում հավասարակշռությունը պահպանելու կարգախոսով՝ մեծ տերությունները մի կողմ քաշվեցին:

Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը մնաց օդում կախված:

Ինչպես գրել է Յոհաննես Լեփսուսը. <<Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ դիվանագիտական ողջ գրագրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ անարժան մի խեղկատակություն>>: Իսկ Աբդուլ Համիդը գերմանական դեսպանին հայտնում էր, թե ինքը գերադասում է մեռնել, քան իրականացնել այդ հոդվածը:

1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից մինչև 1988թ. արցախյան ազատամարտը ընկած ժամանակահատվածը շրջադարձային եղավ հայ քաղաքական մտքի զարգացման գործում: Մենք շատ բան տեսանք ու հասկացանք:

Հասկացանք, եվրոպական տերությունների միջև շահի համար մղվող պայքարն ու այդ ճանապարհին ամեն կարգի բարձր հասկացությունների ոտնահարումը: Խորապես հիասթափվեցինք, երբ տեսանք մեր արդար պահանջների անտեսումը: Լսեցինք Մկրտիչ Խրիմյանի <<Երկաթե շերեփի>> խորհուրդը և հասկացանք, որ միայն զենքով կարող ենք ձեռք բերել մարդկային տարրական իրավունքը, ոչ թե խնդրագրերով կամ աղերսագրերով:

Հասկացանք, որ այսօր էլ մի շարք պետություններ հայկական հարցը օգտագործում են, որպես ճնշում Թուրքիայի վրա:

... Ցեղասպանությունը, դա միջազգային իրավունքի եզր է, որը իր հետևից բերում է բոլորովին այլ իրավիճակ: Այսինքն՝ ոչ միայն փաստերի ընդունումն ու դատապարտումն է, այլ դրանից բխող հետևանքները՝ պատասխանատվության խնդիրն է: Այս պատճառով ԱՄՆ-ն բնականաբար չի ասի Ցեղասպանություն բառը, որպեսզի չփչացնի հարաբերությունները դաշնակից Թուրքիայի հետ: Մեծ տերությունները խոստումներ տալով կամ օժանդակելով Հայաստանին, ոչ թե մեզ են սիրում, այլ իրենց շահերն են պաշտպանում:

Քաղաքականությունը փոքր ինչ ցինիկ է, բայց այդպիսին է խաղի կանոնները: Յուրաքանչյուր պետություն գործում է իր շահից ելնելով: Պետք է հասկանանք, որ որևէ մեկը չի վարում հայամետ կամ թուրքամետ քաղաքականություն:

Հայ ժողովրդի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության պատմության չավարտված գլուխն է, քանի դեռ ոճրագործը ըստ արժանավույն չի պատժվել:

Չ՞է որ անպատիժ մնացած հայոց ցեղասպանությունը նախադեպ է հանդիսացել ուրիշ Ցեղասպանությունների:

Բոլորիս է հայտնի Հիտլերի խոսքերը, այդ մեծագույն ոճրագործության անպատիժ մնալու և անգամ մոռացության մատնելու մասին:

Անպատիժ մնացած Հայոց Ցեղասպանությունը եղել ու մնում է ամենավտանգավոր նախադեպն աշխարհում, քանի որ նրա օրինակով տեղի ունեցավ հրեական հոլոքոստը և այդ կարգի ոճրագործությունները պարբերաբար շարունակվում են:

1915թ. Երիտթուրքերի սկսած եղեռնի հերթափոխը երկրե-երկիր անցնելով՝ կշարունակվի միշտ ու նորանոր ձևերով, քանի դեռ մոլորակի առաջին Ցեղասպանությունը կմնա անպատիժ:

Ցեղասպանությունը պետք է պատժվի ճիշտ այնպես, ինչպես պատժվում են բոլոր մեծ ու փոքր հանցագործությունները:

Չ՞է որ մի մարդ սպանողը անպայման խստորեն պատժվում է, իսկ մի ամբողջ ժողովրդին բնաջնջողը՝ ոչ . . .

Հասմիկ Սարգսյան
Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of schedule EIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024Unibank and Visa are gifting a trip to Tunisia for twoHow to cut costs? 5 tips from IDBank and IdramThe Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" Program Unibank placed bonds ahead of schedule Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts No payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneurs