Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մենք պատրաստ ենք կառուցողական հարաբերություններ հաստատել բոլոր նրանց հետ, ովքեր մեզ ընդունում են որպես գործընկերների. Տիգրան Սարգսյան

Economics

«Փոխկապվածությունը մարդկության զարգացման օբյեկտիվ թրենդն Է: Աշխարհը սեղմվում Է եւ ավելի ու ավելի Է փոքրանում: Հետեւաբար երկխոսությունը հակասությունների հաղթահարման լավագույն ձեւն Է: Դա ակնհայտ Է դառնում հատկապես այժմ, երբ մենք բոլորս կանգնած ենք Չորրորդ արդյունաբերական հեղաշրջման շեմին: Արդեն պարզ Է, որ շահերի պաշտպանությունը տեղափոխվում Է թվային միջավայր, որտեղ արդյունավետ եւ կառուցողական համագործակցության բացակայության դեպքում ի հայտ կգան նոր խոչընդոտներ ու սահմանափակումներ»:

Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում ելույթ ունենալով Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի (ՌԱԳԽ) ամենամյա ամփոփիչ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացրին ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, գործարար համաժողովին մասնակցել են պետական իշխանության մարմինների եւ ամերիկյան ու ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:

Տիգրան Սարգսյանը նշել Է, որ միջոցառման հանգուցային թեման՝ «Ներդրումներ անելով ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայում», առանձնակի նշանակություն ունի նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի կարծիքով՝ «համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի մեծ չափով Է սկսում կողմնորոշվել դեպի համագործակցության նոր ձեւեր, որտեղ ստանդարտներն ու ոչ տարիֆային միջոցները բազմակի ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան մաքսային կարգավորումը»:

Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանը հանդիպման ամերիկացի մասնակիցների հատուկ ուշադրությունը դարձրել Է Եվրասիական տնտեսական միության զարգացման հանգուցային ուղղություններից մեկի՝ ռազմավարական հեռանկարում Միության թվային օրակարգի վրա, որը կարող Է հիմք դառնալ ԱՄՆ-ի եւ ամերիկյան ընկերությունների հետ ավելի սերտ համագործակցության համար:

Ինչպես հիշեցրել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, մի շարք հետազոտություններ վկայում են, որ «թվային աշխարհի առաջատարներին իրենց դիրքը պահպանելու համար հարկավոր Է ընդլայնել համագործակցությունն այն երկրների հետ, որոնք թվային բեկման հասնելու ներուժ ունեն: ԵԱՏՄ-ի անդամ պետությունները նման բեկում իրականացնելու հնարավորություններ ունեցող երկրների ցուցակում են, ինչը ցույց Է տալիս ԵԱՏՄ-ի թվային օրակարգի վերաբերյալ Համաշխարհային բանկի հետազոտությունը, որն անցկացվել Է Եվրասիական հանձնաժողովի հետ համագործակցությամբ»: Այսպիսով, տնտեսության թվային փոխակերպման եւ տարբեր ոլորտներում թվային ստանդարտների ստեղծման բնագավառում փոխգործակցության ընդլայնումը կարող Է շահերի փոխադարձ հաշվառման հիանալի օրինակ դառնալ եւ խթանել երկխոսությունն ԱՄՆ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ:

Տիգրան Սարգսյանի ելույթի եւս մեկ կարեւոր թեմա են դարձել տեխնիկական կարգավորման եւ առեւտրական քաղաքականության հարցերը, որոնք, ինչպես կարծում են ՌԱԳԽ-ում, ամենից ավելի հետաքրքրում են ամերիկյան բիզնեսին: Ինչպես նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, «մենք ավարտում ենք տեխնիկական կարգավորման արդյունավետ համակարգի ձեւավորումը: ԵԱՏՄ-ում գործում Է արտադրանքի միասնական ցանկ, որը որոշում Է կարգավորման պարտադիր ոլորտը:

Տեխնիկական կանոնակարգերը մշակվում են բացառապես այդ արտադրատեսակների նկատմամբ, ուղղակի գործողություն ունեն ԵԱՏՄ-ի երկրների ամբողջ տարածքում, իսկ որպես դրանց մշակման հիմք, Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան, կիրառվում են միջազգային չափորոշիչները»:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել Է, որ արդեն ընդունված Է ԵԱՏՄ-ի 44 տեխնիկական կանոնակարգ, դրանցից 36-ը ուժի մեջ Է մտել: «Որպեսզի բիզնեսը կարողանա հարմարվել նոր կարգավորիչ փաստաթղթերի պահանջներին, տեխնիկական բոլոր կանոնակարգերը նախատեսում են անցումային շրջան, առանձին դեպքերում՝ բավականին երկար, մինչեւ երեք-հինգ տարի,-նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: -Բիզնեսի հետ հետադարձ կապը մեր Միության հաջողության գործնական պայմանն Է: Ուստի արդեն մշակման փուլում մենք փաստաթղթերի բոլոր նախագծերը քննարկում ենք ձեռնարկչական հանրակցության հետ, ինչպես նաեւ գնահատում ենք գործարար ակտիվության վրա ընդունվող կանոնակարգերի հնարավոր ազդեցությունը»: Իր ելույթում ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը ուշադրություն Է դարձրել նաեւ առեւտրական քաղաքականության հարցերի վրա: Նա ընդգծել Է, որ ԵԱՏՄ-ի առեւտրական քաղաքականությունը միտված Է երրորդ երկրների հետ փոխշահավետ գործընկերային, իսկ մի շարք դեպքերում՝ նաեւ արտոնյալ հարաբերությունների ձեւավորմանը:

Տիգրան Սարգսյանը նշել Է, որ առեւտրական այն համաձայնագրերը, որոնք քննարկվում են այսօր եւ կարող են կնքվել մոտ հեռանկարում, կարելի Է բաժանել երկու խմբի. համաձայնագրեր, որոնք ստեղծում են լիաֆորմատ ինստիտուցիոնալ շրջանակներ, նպաստում առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը, եւ համաձայնագրեր ազատ առեւտրի մասին:

Առաջին տիպի համաձայնագրի օրինակ կարող Է դառնալ Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետի առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը: Այդ փաստաթուղթը հիմնվում Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների վրա եւ համագործակցության իրավական բազայի ստեղծում Է նախատեսում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ ոչ տարիֆային կարգավորումը (տեխնիկական, սանիտարական եւ ֆիտոսանիտարական կարգավորումը), մաքսային ընթացակարգերը, առեւտրի ընթացակարգերի դյուրացումը, ինտելեկտուալ սեփականությունը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահն իր ելույթում հատուկ շեշտադրել Է համագործակցությունը եվրոպական երկրների եւ Եվրամիության հետ: Նա նշել Է, որ Եվրասիական տնտեսական միությունը միշտ բաց Է եղել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության զարգացման համար, եւ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ կոոպերացում Է սկսվել ԵԱՏՀ-ի եւ Եվրահանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների միջեւ. «Ես վստահ եմ, որ Եվրոպական եւ Եվրասիական միությունների վերազգային մարմինների միջեւ համագործակցությունը համապատասխանում Է բիզնեսի եւ մեր բոլոր երկրների շահերին, ուրեմն՝ մեզ հարկավոր Է երկխոսության օրակարգն ընդլայնել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք մտնում են մեր իրավասության եւ մեր եվրոպացի գործընկերների իրավասության մեջ»:

Ելույթի ավարտին Տիգրան Սարգսյանը հայտարարել Է. «Այստեղ իմ ներկայությունը բազմաթիվ խոսքերից ավելի լավ Է վկայում այն մասին, որ մենք պատրաստ ենք կառուցողական եւ արդյունավետ հարաբերություններ կառուցել բոլոր նրանց հետ, ովքեր մեզ ընդունում են որպես գործընկերների: Բայց ակներեւ Է, որ մեր միջեւ ավելի սերտ համագործակցության առկայությունը թույլ կտար ուժեղացնել ամերիկյան ընկերությունների դիրքերը ԵԱՏՄ-ում, իսկ եվրասիական բիզնեսինը՝ ԱՄՆ-ում: Նոր աշխարհը, որի հետ մենք այսօր գործ ունենք, դա, նախեւառաջ, արագորեն փոփոխվող իրականությունն Է: Այդ իրականության մեջ կարեւոր նշանակություն ունի նոր նորմերի ու ստանդարտների մշակումն ու ներդրումը: Այդ ուղղությամբ փոխշահավետ համագործակցությունը թույլ կտա մշակել այնպիսի նորմեր ու ստանդարտներ, որոնց շնորհիվ ձեռնարկատերերն ու երկրները ավելի հեշտությամբ եւ ավելի քիչ ծախսերով կկարողանան արձագանքել այդ փոփոխություններին: Մինչդեռ համագործակցության բացակայությունը բերում Է նոր խոչընդոտների ու սահմանափակումների, ինչը չի համապատասխանում բիզնեսի շահերին»:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի ելույթից հետո հնչած հարցերն ու մեկնաբանությունները ի հայտ են բերել գործարար համաժողովի մասնակիցների մեծ հետաքրքրությունը եվրասիական ինտեգրացման նկատմամբ:

 

Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation