Yerevan, 22.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


10 սովորություն, որ պետք է դադարեցնես հենց հիմա, եթե ցանկանում ես երջանիկ լինել

Lifestyle
♦ Դադարիր հետաձգել նպատակներդ - Որոշ մարդիկ երազում են հաջողության մասին, մյուսները քրտնաջան աշխատում են՝ դրան հասնելու համար։ Ակտիվ քայլերն ու փոփոխությունները հաճախ չեն արվում այն ժամանակ, երբ մենք դրանց կարիքն առավել շատ ունենք։ Սթափվիր ու կարգապահ եղիր։ Երբ ինչ-որ բան հետաձգում ես, ինքդ քեզ համար ամեն ինչ ավելի ես բարդացնում ու ավելի վախեցնող դարձնում։ Այն, ինչ մենք այսօր չսկսենք, չենք կարող ավարտին հասցնել մինչև վաղը։ Եվ չկա ավելի սթրեսային մի բան, քան հավերժ անցկացնելն անավարտ գործերի հետ։ Գործի անցնելու գաղտիքը կայանում է պարզապես գործի անցնելու մեջ։ Սկսելը երբեմն արդեն իսկ բավարար է, որպեսզի գործն արդյունավետորեն առաջ գնա։ Այնպես որ պարզապես մոռացիր  վերջնագծի մասին ու  կենտրոնացիր սկզբի վրա։ Ինքդ քեզ ասա. «Ես կսկսեմ առաջադրանքը փոքրիկ թերի քայլերով»։ Բոլոր այս փոքրիկ քայլերը կմիավորվեն, ու արդյունքում դու բավականին արագ փոփոխությունները կնկատես։ ♦ Դադարիր մեղադրել ուրիիշներին ու արդարացումներ փնտրել – Դադարիր մեղադրել մյուսներին այն ամենի համար, ինչ ունես կամ չունես, կամ նրա համար, թե ինչ ես զգում կամ ինչ չես զգում։ Երբ դու մեղադրում ես մյուսներին այն բանի համար, ինչի միջով անցնում ես, դու հրաժարվում ես պատասխանատվությունից ու խնդիրը հավերժական դարձնում։  Դադարիր վատնել քո հնարավորություններն ու ուժը և սկսիր քո կյանքի համար պատասխանատվություն կրել։ Մյուսներին մեղադրելն արդարացումներ գտնելու միջոց է, իսկ արդարացումներ փնտրելը ձախողումներին տանող առաջին քայլն է։ Քո կյանքի որոշումների ու ընտրությունների միակ պատասխանատուն դու ինքդ ես։ ♦ Դադարիր խուսափել փոփոխություններից – Եթե փոփոխություններ չլինեին, չէր լինի արևածագն ու հաջորդ լուսաբացը։ Մեզնից շատերը հարմարավետ են զգում այնտեղ, որտեղ կան, չնայած մեզ շրջապատող տիեզերքն անընդհատ փոփոխվում է։ Սա ընդունելն ու սովորելը չափազանց կարևոր է մեր երջանկության ու հաջողության համար ընդհանրապես։ Որովհետև մենք աճում ենք ու սկսում աշխարհը տեսնել այնպես, ինչպես երբեք չենք  տեսել, երբ մենք փոխվում ենք։ Եվ մի՛ մոռացիր, որ որքան էլ ամեն ինչ լավ կամ վատ լինի այս պահին, այն կփոխվի։ Դա միակ բանն է, որում կարող ես համոզված լինել։ Այնպես որ ընդունիր դա ու հասկացիր, որ յուրաքանչյուր փոփոխություն որոշակի պատճառով է տեղի ունենում։ Միշտ չէ, որ հեշտ է տեսնել ու նկատել դա սկզբում, սակայն ի վերջո դու կհասկանաս, որ այդ փոփոխությունն արժեր, որ տեղի ունենար։ ♦ Դադարիր փորձել կառավարել այն, ինչ հնարավոր չէ կառավարել- Եթե դու փորձես ամեն ինչ կառավարել ու հետո անհանգստանաս այն բաների համար, որ չես կարող կառավարել, դու ինքդ քեզ կդատապարտես ամբողջ կյանքում հիասթափության ու թշվառության մեջ ապրելուն։ Որոշ բաներ կառավարումից դուրս են, սակայն դու կարող ես  կառավարել այն, թե ինչպես ես աձագանքում դրանց։ Բոլորի կյանքն էլ դրական ու բացասական կողմեր ունի. երջանիկ ես, թե ոչ, կախված է նրանից, թե կյանքի որ կողմին ես ուշադրություն դարձնում։ Լավագույն բանը, որ կարող ես անել, հանգիստ թողնելն է այն, ինչ չես կարող կառավարել և քո էներգիան կենտրոնացնել այն բաների մեջ, ինչ կարող ես փոխել։ ♦ Դադարիր ինքդ քեզ ճնշել – Ոչինչ քեզ ավելի արագ չի կոտրի, որքան ինքդ քեզ թերագնահատելը։ Միտքը հրաշալի գործիք է, եթե այն ճիշտ օգտագործես, սակայն երբ սխալ օգտագործես, այն կործանարար կարող է լինել։ Ուշադիր եղիր, երբ ինքդ քեզ հետ զրույց ես ունենում մտքում։ Մենք բոլորս էլ լուռ խոսում ենք ինքներս մեզ հետ մեր մտքում, սակայն միշտ չէ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ ենք մենք ասում և այն, թե ինչպես է դա մեզ վրա ազդեցություն գործում։ Ինչպես Հենրի Ֆորդը մի անգամ ասել է «Եթե կարծում ես, որ կարող ես և եթե կարծում ես,որ չես կարող, երկու դեպքում էլ ճիշտ ես»։ Մեր ձախողվելու գլխավոր պատճառը ինքներս մեզ թերագնահատելն ու ինքներս մեզ հետ ունեցած բացասական միտքն է։ Բացասական մտքերը և կործանարար էմոցիաները հաղթահարելու համար պետք է հակառակը զարգացնել՝ բացասական մտքերը դրականով փոխարինելով, ժամանակի ընթացքում կյանքի հետագծում կնկատես դրական փոփոխությունները։ ♦ Դադարիր քննադատել մյուսներին- Բացասականությունը, որը դուրս է գալիս քեզնից մյուսների նկատմամբ՝ դանդաղորեն քո իսկ երջանկության դեմ է ուղղվում։ Եթե դու քեզ հարմարավետ  զգաս քո թերություններով, դու այդքան կպչուն չես լինի մյուսների թերությունների հանդեպ ու շարունակ չես նկատի դրանք նրանց մեջ։ Այնպես որ դադարիր անհանգստանալ բոլոր մարդկանց մեջ քո կողմից նկատած թերություններից։ Թույլ տուր, որ ինքնազարգացման ու կատարելագործմանն ուղղված ձգտումդ ու քայլերդ քեզ զբաղված պահեն այնքան, որ ժամանակ չունենաս մյուսներին քննադատել։ ♦ Դադարիր փախչել քո խնդիրներից ու վախերից – Հավատա՛, եթե բոլորն իրենց խնդիրները հավաքեին մի պարկի մեջ ու քո առջև դնեին, դու քոնը հետ կվերցնեիր։ Մի՛ փախչիր ու մի՛ սարսափիր քո խնդիրներից։ Յուրաքանչյուրս ունենք մեր խնդիրները, և յուրաքանչյուրիս հանդիպում են միմիայն այնպիսի խնդիրներ, որոնք մենք ընդունակ ենք լուծելու, այնպես որ պարզապես դուրս արի դրանց դեմ ու հաղթահարիր դրանք։ Միակ բանը, որ խանգարում է դրանց դեմ դուրս գալ, որոշումներ կայացնել ու օգտվելով հնարավորություններից՝ դրանք հաղթահարելն է, վախերն են։ Դրանք քեզ պահում են մի փոքրիկ անկյունում, որտեղ քեզ թվում է, թե հարմարավետ ես զգում։ Սակայն կյանքի պատմությունը բազմաթիվ փոքրիկ պատմություններից է կազմված, որոնցից շատերը ընդլայնում են քո հարմարավետության սահմանը։ Թույլ տալով, որ քո վախերն ու անհանգստությունները կառավարեն քեզ, ոչ թե ապրել է, այլ պարզապես գոյություն պահպանել։ Կամ ձեռքդ առ վախերդ ու խնդիրներդ, կամ դրանք իրենց ձեռքը կառնեն քեզ։ hair like fire by wendy-in-neverland ♦ Դադարիր ապրել այլ ժամանակում ու այլ վայրում - Որոշ մարդիկ իրենց ողջ կյանքը ծախսում են փորձելով ապրել այլ ժամանակում ու այլ վայրում։ Նրանք հառաչում են այն ամենի համար, ինչ եղել է նախկինում, նրա համար, ինչ կարող էին անել կամ ինչ կարող էր լինել։ Ինչևէ անցածն անցած է, իսկ ապագան գոյություն չունի։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ ենք մենք անցկացնում՝ մտածելով ու հառաչելով դրանց համար, դա ոչինչ չի փոխի։ Կյանքի պարադոքսներից մեկ այն է, որ մեր պայծառ ապագան կախված է բացառապես նրանից, թե ինչ ենք մենք անում այս պահին։  Մենք պետք է ավելի շատ ապրենք ներկան։ Պահն ապրելը մեզնից պահանջում է ակտիվ, կայուն գիտակցություն ունենալ ներկայի մասին։ Մի մտածիր արձակուրդի մասին, երբ աշխատում ես, մի անհանգստացիր աշխատանքի մասին, երբ արձակուրդում ես։ Ապրիր հիմա։ Նկատիր գեղեցկությունը, որ բացվում է քո շուրջը։ ♦ Դադարիր լինել նա, ով չես – Կյանքի մեծագույն խոչնդոտներից մեկն է լինել դու, երբ աշխարհը փորձում է քեզ դարձնել այնպիսին, ինչպիսին բոլորն են։ Ինչ-որ մեկը միշտ ավելի գեղեցիկ կլինի, ավելի խելացի, ավելի երիտասարդ, սակայն երբեք չի լինի նա, ով դու ես։ Եղիր նա, ով կաս, ու ճիշտ մարդիկ կսիրեն քեզ, և դու էլ ավելի կսիրես ինքդ  քեզ։ ♦ Դադարիր անշնորհակալ լինել –Միշտ չէ, որ թվում է, որ կյանքի գլուխկոտրուկի մասնիկները հեշտությամբ կարելի է դասավորել, այնպես որ գիտակցեք սա ու հասկացեք, որ այն, ինչ չի աշխատում, հնարավորություն է տալիս այլ բաներին, որպեսզի աշխատեն։ Եվ հիշեք բոլոր նրանց, ովքեր ձեր կյանքից գնացին, որովհետև նրանք տեղ բացեցին նրանց համար, ովքեր չեն հեռանա։ Անկախ նրանից, թե որքան լավ կամ վատ է ամեն ինչ, յուրաքանչյուր օր արթնացեք երախտագիտության զգացումով։  Ինչ-որ մեկն ինչ-որ տեղ պայքարում է իր կյանքի համար։ Փոխանակ մտածելու այն մասին, թե ինչ չունես, ավելի լավ է մտածես այն ամենի մասին, ինչ ունես։
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia