10 սովորություն, որ պետք է դադարեցնես հենց հիմա, եթե ցանկանում ես երջանիկ լինել
Lifestyle
♦ Դադարիր փորձել կառավարել այն, ինչ հնարավոր չէ կառավարել- Եթե դու փորձես ամեն ինչ կառավարել ու հետո անհանգստանաս այն բաների համար, որ չես կարող կառավարել, դու ինքդ քեզ կդատապարտես ամբողջ կյանքում հիասթափության ու թշվառության մեջ ապրելուն։ Որոշ բաներ կառավարումից դուրս են, սակայն դու կարող ես կառավարել այն, թե ինչպես ես աձագանքում դրանց։ Բոլորի կյանքն էլ դրական ու բացասական կողմեր ունի. երջանիկ ես, թե ոչ, կախված է նրանից, թե կյանքի որ կողմին ես ուշադրություն դարձնում։ Լավագույն բանը, որ կարող ես անել, հանգիստ թողնելն է այն, ինչ չես կարող կառավարել և քո էներգիան կենտրոնացնել այն բաների մեջ, ինչ կարող ես փոխել։
♦ Դադարիր ինքդ քեզ ճնշել – Ոչինչ քեզ ավելի արագ չի կոտրի, որքան ինքդ քեզ թերագնահատելը։ Միտքը հրաշալի գործիք է, եթե այն ճիշտ օգտագործես, սակայն երբ սխալ օգտագործես, այն կործանարար կարող է լինել։ Ուշադիր եղիր, երբ ինքդ քեզ հետ զրույց ես ունենում մտքում։ Մենք բոլորս էլ լուռ խոսում ենք ինքներս մեզ հետ մեր մտքում, սակայն միշտ չէ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ ենք մենք ասում և այն, թե ինչպես է դա մեզ վրա ազդեցություն գործում։
Ինչպես Հենրի Ֆորդը մի անգամ ասել է «Եթե կարծում ես, որ կարող ես և եթե կարծում ես,որ չես կարող, երկու դեպքում էլ ճիշտ ես»։ Մեր ձախողվելու գլխավոր պատճառը ինքներս մեզ թերագնահատելն ու ինքներս մեզ հետ ունեցած բացասական միտքն է։ Բացասական մտքերը և կործանարար էմոցիաները հաղթահարելու համար պետք է հակառակը զարգացնել՝ բացասական մտքերը դրականով փոխարինելով, ժամանակի ընթացքում կյանքի հետագծում կնկատես դրական փոփոխությունները։
♦ Դադարիր քննադատել մյուսներին- Բացասականությունը, որը դուրս է գալիս քեզնից մյուսների նկատմամբ՝ դանդաղորեն քո իսկ երջանկության դեմ է ուղղվում։ Եթե դու քեզ հարմարավետ զգաս քո թերություններով, դու այդքան կպչուն չես լինի մյուսների թերությունների հանդեպ ու շարունակ չես նկատի դրանք նրանց մեջ։ Այնպես որ դադարիր անհանգստանալ բոլոր մարդկանց մեջ քո կողմից նկատած թերություններից։ Թույլ տուր, որ ինքնազարգացման ու կատարելագործմանն ուղղված ձգտումդ ու քայլերդ քեզ զբաղված պահեն այնքան, որ ժամանակ չունենաս մյուսներին քննադատել։
♦ Դադարիր փախչել քո խնդիրներից ու վախերից – Հավատա՛, եթե բոլորն իրենց խնդիրները հավաքեին մի պարկի մեջ ու քո առջև դնեին, դու քոնը հետ կվերցնեիր։ Մի՛ փախչիր ու մի՛ սարսափիր քո խնդիրներից։ Յուրաքանչյուրս ունենք մեր խնդիրները, և յուրաքանչյուրիս հանդիպում են միմիայն այնպիսի խնդիրներ, որոնք մենք ընդունակ ենք լուծելու, այնպես որ պարզապես դուրս արի դրանց դեմ ու հաղթահարիր դրանք։ Միակ բանը, որ խանգարում է դրանց դեմ դուրս գալ, որոշումներ կայացնել ու օգտվելով հնարավորություններից՝ դրանք հաղթահարելն է, վախերն են։ Դրանք քեզ պահում են մի փոքրիկ անկյունում, որտեղ քեզ թվում է, թե հարմարավետ ես զգում։ Սակայն կյանքի պատմությունը բազմաթիվ փոքրիկ պատմություններից է կազմված, որոնցից շատերը ընդլայնում են քո հարմարավետության սահմանը։ Թույլ տալով, որ քո վախերն ու անհանգստությունները կառավարեն քեզ, ոչ թե ապրել է, այլ պարզապես գոյություն պահպանել։
Կամ ձեռքդ առ վախերդ ու խնդիրներդ, կամ դրանք իրենց ձեռքը կառնեն քեզ։
♦ Դադարիր ապրել այլ ժամանակում ու այլ վայրում - Որոշ մարդիկ իրենց ողջ կյանքը ծախսում են փորձելով ապրել այլ ժամանակում ու այլ վայրում։ Նրանք հառաչում են այն ամենի համար, ինչ եղել է նախկինում, նրա համար, ինչ կարող էին անել կամ ինչ կարող էր լինել։ Ինչևէ անցածն անցած է, իսկ ապագան գոյություն չունի։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ ենք մենք անցկացնում՝ մտածելով ու հառաչելով դրանց համար, դա ոչինչ չի փոխի։
Կյանքի պարադոքսներից մեկ այն է, որ մեր պայծառ ապագան կախված է բացառապես նրանից, թե ինչ ենք մենք անում այս պահին։ Մենք պետք է ավելի շատ ապրենք ներկան։ Պահն ապրելը մեզնից պահանջում է ակտիվ, կայուն գիտակցություն ունենալ ներկայի մասին։ Մի մտածիր արձակուրդի մասին, երբ աշխատում ես, մի անհանգստացիր աշխատանքի մասին, երբ արձակուրդում ես։ Ապրիր հիմա։ Նկատիր գեղեցկությունը, որ բացվում է քո շուրջը։
♦ Դադարիր լինել նա, ով չես – Կյանքի մեծագույն խոչնդոտներից մեկն է լինել դու, երբ աշխարհը փորձում է քեզ դարձնել այնպիսին, ինչպիսին բոլորն են։ Ինչ-որ մեկը միշտ ավելի գեղեցիկ կլինի, ավելի խելացի, ավելի երիտասարդ, սակայն երբեք չի լինի նա, ով դու ես։ Եղիր նա, ով կաս, ու ճիշտ մարդիկ կսիրեն քեզ, և դու էլ ավելի կսիրես ինքդ քեզ։
♦ Դադարիր անշնորհակալ լինել –Միշտ չէ, որ թվում է, որ կյանքի գլուխկոտրուկի մասնիկները հեշտությամբ կարելի է դասավորել, այնպես որ գիտակցեք սա ու հասկացեք, որ այն, ինչ չի աշխատում, հնարավորություն է տալիս այլ բաներին, որպեսզի աշխատեն։ Եվ հիշեք բոլոր նրանց, ովքեր ձեր կյանքից գնացին, որովհետև նրանք տեղ բացեցին նրանց համար, ովքեր չեն հեռանա։ Անկախ նրանից, թե որքան լավ կամ վատ է ամեն ինչ, յուրաքանչյուր օր արթնացեք երախտագիտության զգացումով։ Ինչ-որ մեկն ինչ-որ տեղ պայքարում է իր կյանքի համար։ Փոխանակ մտածելու այն մասին, թե ինչ չունես, ավելի լավ է մտածես այն ամենի մասին, ինչ ունես։