Yerevan, 19.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փրկենք հայ աղջիկներին…Աղմկահարույց բացահայտումներ նոր պատվաստանյութի Gardasil-ի մասին. Անպայման կարդացեք և տեղեկացված եղեք.

TV

Փրկենք հայ աղջիկներին…Աղմկահարույց բացահայտումներ նոր պատվաստանյութի Gardasil-ի մասին. Անպայման կարդացեք և տեղեկացված եղեք.

Սույն հոդվածը որևէ շահադիտական նպատակ չի հետապնդում

 

«Դժոխքի ամենամութ վայրերը պահվում են նրանց համար, ովքեր չեզոքություն են պահպանում բարոյական ճգնաժամի ժամանակներում». Դանթե

 

Չէի ցանկանում այս հարցի շուրջ ծավալվող քննարկումներին մասնակցել, բայց հաշվի առնելով գիտելիքներս և մասնագիտությունս, հարկ է այն կիսել հասարակության հետ։ Վերջին ժամանակներում հաճախ եմ հանդիպել երկու տեսակի քննադատումների ՄՊՎ-ի պատվաստման հարցում։ Առաջին խումբը հիմնված են բացարձակ դավադրության տեսությունների վրա։ Որոնց բանականաբար չեմ պատրաստվում անդրադառնալ։ Երկրորդ խմբի կարծիքները հիմնված են մասնագիտական թերի գիտելիքների վրա։  Այս հոդվածում կփորձեմ անդրադառնալ այդ կարծիքներին։

 

Վիճակագրական տվյալներ

 

Իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար նախևառաջ պետք է ներկայացնել վիճակագրական տվյալներ։ Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց քաղցկեղային հիվանդություններում գրավում է երկրորդ տեղը։ Տարեկան աշխարհում մոտավորապես 464,000 քաղցկեղի նոր դեպքեր են գրանցվում, իսկ մահացության 234,000 դեպքեր [12]։ Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով, (ԱՏՎԿ), 2012 թվականին արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերը 25 տարեկանից բարձր տարիքի կանանց շրջանում կազմել են 260 (15,4` 100 000 բնակչի հաշվով), 2011 թվականին` 288 (17,1/100 000): Մահացության ցուցանիշը 2012 թվականին կազմել է 154 (9,1/100 000 բնակչի հաշվով), 2011 թվականին` 147 (8,7/100 000 բնակչի հաշվով):

 

Համաձայն Հայաստանի Ուռուցքաբանության ինստիտուտի տվյալների, 2013 թվականին 62%  քաղցկեղի դեպքերը հայտնաբերվել են III կամ IV փուլերում[12]։ Այս փուլերը համարվում են ամենավտանգավոր փուլերը, որը կարող է հանգեցնել ամենավատ արդյունքներին։ Այս իրավիճակը ամենևին էլ զարմանալի չէ, հաշվի առնելով, որ Հայաստանում 30-60 տարեկան կանանց ընդամենը 10,2% -ն է ենթարկվել Պապ-թեստ բուժզննության, որը համարվում է կանխարգելման երկրորդային միջոց [1]։ Իսկ առաջնային միջոցը, որը Մարդու Պապիլոմա վիրուսի ՄՊՎ-ի դեմ պատվաստումն է, բնակչությանը հասանելի չի եղել։

 

Պատվաստանյութը

Գարդասիլ դեղամիջոցը հաստատվել է ԱՄՆ FDA-ի կողմից [3] և արդյունավետ է ՄՊՎ-ի 6-11-16-18, շճատիպերի դեմ, որոնք համարվում են արգանդի վզիկի քաղցկեղի 70% դեպքերի պատճառը [4-6

Պատվաստանյութի  հաստատված կողմնակի ազդեցությունները

Ինչպես նշվել է FDA-ի կայքում, ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունը գլխացավերն են, որոնք կարող են զուգակցվել ջերմության հետ։ Ուշագնացությունը ևս հազվադեպ դեպքերում հնարավոր է կապ ունենալ այս պատվաստման հետ [3]

Քննադատություններ

Նախևառաջ հարգելով իմ բժիշկ գործընկերներին, պետք է նշել, որ բժշկական կլինիկական գիտելիքներն ունեն անհատական մոտեցում։ Բժիշկը կարող է բնութագրել հիվանդությունը ըստ հանդիպած հիվանդության դեպքերի իր գործունեության ընթացքում, որը շատ օգտակար է առաջարկել և ձևաորել այս կամ այն երևույթի համար հիպոթեզ: Բայց բժիշկը, հաճախ չտիրապետելով համաճարակաբանական և վիճակագրական համապատասխան բարդ  մեթոդաբանությանը, ՉԻ կարող հաստատել պատճառահետևանքային կապ։Պատճառահետևանքային կապի մասին միայն կարելի է խոսել, երբ այդ կապը ՀԱՍՏԱՏՎԱԾ է մի քանի Փորձարարական (Randomized Clinical Trial) Պատահական բաշխմամբ կլինիկական փորձարկումների (այսուհետ` ՊԲԿՓ) կամ գերազանց կերպով վերահսկված Դիտարկումային ուսումնասիրությունների միջոցով։

ՊԲԿՓ -ները համարվում են ամենահավաստի ուսումնասիրությունները, քանի որ պատճառների խեղաթյուրման հավանականությունը շատ չնչին է (absence of confounding)։ Սա արդեն նշանակում է, որ Գարդասիլը չի կարելի դիտարկել որպես եզակի դեպքերի պատճառ, որոնք տեղի են ունեցել պատվաստումից մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս անց առանց գոնե դիտարկումային ուսումնասիություններ անցկացնելու։ Այս նկատառումները հաշվի առնելով ցանկանում եմ անդրադառնալ հետևյալ տարաձայնություններին։Գարդասիլը Համակարգային Մկանային հիվանդությունների պատճառ է։Հաճախ լսվում է որոշ մտահոգություններ Գարդասիլի մեջ պարունակվող ալյումինի ադյուվենտի մասին՝ որպես նեյրոտոքսիկ նյութ։

Առողջապահության Համաշխարհային կազմակերպության հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ եզակի և հազվադեպ դեպքերը, որոնք տեղի են ունեցել հիմնականում միայն Ֆրանսիայում, հավանաբար պատվասատանյութը ներմկանային մեթոդով ներարկելու պատճառ է։ Հաշվի առնելով ներկա փաստերի քչությունը և ուսումնասիրությունների նմուշների քիչ քանակը, ներկա փաստերը հիմք չեն հանդիսանում հազվադեպ նկատվող տեղային ախտահարումները ալյումին պարունակող պատվաստանյութի ներարկումից հետո համակարգային հիվանդությունների հետ կապելու համար[7]։ Հարկ է նշել, որ ուսումնասիրությունները հիմնականում ունեցել են շատ քիչ նմուշների քանակ և չեն ունեցել հսկիչ խումբ, որը մինիմալ անհրաժեշտ պայմանն է պատճառահետևանքային կապ հաստատելու համար[89

Ավելին, ալյումինի ադյուվենտի ենթադրվող նեյրոտոքսիկ բնույթը երբևէ չիհաստատվել։

Գարդասիլը առաջացնում է չբերություն։Վերջերս լրատվամիջոցներից մեկը ներկայացրեց այսպես կոչված վիճակագրություն, որտեղ նշվել է. «EudraVigilance-ի տեղեկատվական համակարգում ամփոփվել են ԵՄ անդամ բոլոր երկրների տվյալները. շուրջ 800 դեպքում վերարտադրողական խնդիրների հետ պատվաստման ուղիղ կապ են տեսել:» [10]Ավելին այդ լրատվամիջոցը պնդել է՝ «Եվրոպական Միության տվյալների միասնական բազայի բացառիկ տեղեկությունները, որոնք տրամադրվել են «Ռադիոլուր»-ին, վկայում են՝ Գարդասիլով պատվաստումների 92 տոկոսի դեպքում կա կողմնակի ազդեցություն՝ թեթեւից մինչեւ բարդ. նյարդային համակարգի կողմից՝ ամենահաճախը, նաեւ՝  աղեստամոքսային, անոթային, հոգեկան, շնչառական: Ինչպես նաեւ՝ վերարտադրողական:»[10]

Պետք է միանգամից նշել, որ այս պնդումը միանշանակ չի համապատասխանում իրականությանը։  Ինչպես գրվել է հենց կայք էջում, նշված կայքը պատրաստված է  դեղերի ենթադրվող կողմնակի էֆեկտները զեկուցելու համար։ Ավելին, այդ լրատվամիջոցը չի նշել, որ 800 դեպքերը ընդհանուր պատվաստվածների քանի տոկոսն են կազմում, որը բավական անհրաժեշտ է որևէ  հետևություն անելու համար (Օրինակ՝ 800 դեպք 1000 պատվաստվածների մեջ միանշանակ տարբեր է 800/100,000 դեպքից)։ Եվ վերջապես ամենակարևորը՝ այդ կայքէջում մասնավորապես նշվում է, որ զեկուցված կողմնակի էֆեկտները զուտ տեղեկատվական նպատակներով են և որևէ դեղամիջոցի միջև չի կարելի հաստատել պատճառահետևանքային կապ զեկուցված դեպքերի հիմքերով[11

Պատվաստանյութը մինչև հաստատելը անցնում է բավական երկար փորձաշրջան։ ՊԲԿՓ-ներից որևէ մեկում չեն գրանցվել չբերության որևէ դեպք, որը տարբեր է եղել հսկիչ խմբից։ Ամենամեծ ռանդոմիզացված փորձարարական ուսումնասիրության մեջ նույնիսկ հղիությունների քանակը (n=60) պատվաստանյութ ստացող խմբում ավելին է եղել, քան հսկիչ խմբի մասնակիցները (n=46)[12Գարդասիլը մահվան պատճառ է։Այս քննադատությունը ամենևին հիմնավորված չէ։ Ինձ ներկայացրել են ընդամենը 2 աղջկա մահվան դեպք։ Մահվան դեպքերը ցավալի են, բայց այդ դեպքերի քանակը այնքան քիչ է, որ ընդհանրապես չի կարելի այն վերագրել պատվաստանյութին։

Եթե ոմանք ինքնաթիռի վթարից մահվան դեպքը համարում են Գարդասիլի հետ կապված, ուրեմն քննարկելու բան չկա[12]։ ՊԲԿՓ-ները, որոնք համարվում են ամենահավաստի ուսումնասիրությունները, չեն գտել որևէ զգալի մահվան դեպքերի տարբերություն պատվաստանյութ ստացած և հսկիչ խմբի միջև[13Գարդասիլը լիովին չի վերացնում քաղցկեղի վտանգը։Այո, դա ճիշտ է։ Իսկ ո՞վ ասաց, որ պատվաստանյութը պետք է լիովին վերացնի քաղցկեղը։ Պարզ է, որ բոլոր հիվանդությունները ունեն մի քանի պատճառներ։ Հանրային առողջության մասնագետների հիմնական նպատակն է կատարել միջամտություն այն պատճառների վրա, որոնք կունենան մաքսիմալ էֆեկտը ամբողջ բնակչության մեջ[14

Քանի որ արդեն պատվաստանյութի էֆեկտիվությունը ապացուցված է կանխարգելելու արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության զգալի մասը, դա պետք է համակցվի մյուս կանխարգելման միջոցների հետ, ինչպիսին է Պապ-թեստը։ Ես միանշանակ համաձայն եմ, որ միայն պատվաստումը չի կարող օգնել։ Սակայն Պապ-թեստը չպետք է առաջարկել որպես փոխարինող միջոց, այլ՝ որպես լրացնող միջոց։ Հաշվի առնելով Պապ-թեստի գումարը, որը Հայաստանում կարող է հասնել մինչև 10,000 դրամի և այն, որ բնակչության միայն 10%-ն է այդ միջոցը օգտվում[1]: ՄՊՎ-պատվաստումը կօգնի նվազեցնել քաղցկեղի դեպքերը մինչև Պապ-թեստի օգտագործման շատանալը։

Ի՞նչ է շահում բնակչությունը

Հանրային առողջության ծրագրերի ամենակարևոր բնույթներից մեկն այն է, որ առողջ անհատների շահը լինում է քիչ կամ այն ուշ է ի հայտ գալիս[15]։ Հաշվի առնելով, որ թիրախ խումբը դեռահաս աղջիկներն են, այս ծրագրի հիմնական արդյունքը նկատվելու է տարիներ հետո։ Ցավոք, յուրաքանչյուր դեղամիջոց ունենում է կողմնակի էֆեկտներ[16]։ Սակայն այս պատվաստանյութի կողմնակի էֆեկտների հավանականությունն այնքան քիչ է, որ հանրային ընդհանուր շահը (որը արգանդի վզիկի քաղցկեղից մահացության և հիվանդացության բնակչության թիվն է) միանշանակ գերակշռում է կողմնակի էֆեկտների ռիսկերին[1718

Հաճախ հարցնում են, թե ո՞վ կլինի պատասխանատու կողմնակի էֆեկտների համար, որոնք կարող են ծագել պատվաստման հետևանքով։ Հաշվի առնելով, որ պատվաստման ծրագրի շնորհիվ ընդհանուր բնակչությունն է շահում, ունենալով հիվանդացության և մահացության ավելի ցածր ցուցանիշներ, հետևաբար այդ հազվադեպ կողմնակի ազդեցությունների բարոյական վնասը կրում է ընդհանուր բնակչությունը[16]։ Անտեսելով ընդհանուր հանրային շահը և փորձելով տապալել պատվաստման ծրագրերը, նույն հարցը կարելի է ուղղել քննադատողներին։

Իսկ նրանք պատրա՞ստ են պատասխանատվություն կրել տարեկան 147 քաղցկեղի դեպքերի և հաշմանդամության և մահացության դեպքերի համար, որոնց զգալի մասը հնարավոր էր կանխարգելել պատվաստման ծրագրով։ Արդյոք էթիկայի նորմերին համապատասխանում է զրկել հայ աղջիկներին պատվաստումից,  չհիմնավորված վախեր տարածելով բնակչության շերտերում։

Ցավոք, երբ ժողողվուրդը կորցնում է հավատը պետական մարմինների հանդեպ, նույնիսկ այսպիսի հիանալի ծրագրերի [18] հանրային ընդհանուր շահը աչքի չի գալիս, և նման ծրագրերը դիտարկվում են որպես ինչ որ դավադրություններ հանրության դեմ։ Մինչդեռ ոչ ամբողջական, ոչ մասնագիտական կամ սխալ կարծիքները նպաստում են հանրային սխալ պատկերացումների ձևավորմանը։

Անցյալ շաբաթների ընթացքում նկատել եմ, որ կազմակերպված քննարկումներին հաճախ մասնակցում են ինքնակոչ փորձագետներ, որոնց մասնագիտությունը ընդհանրապես չի վերաբերվում առողջապահությանը, կամ բժիշկ գործընկերներ, որ չունենալով գիտական ուսումնասիրություններ անցկացնելու համապատասխան հմտություններ, գնահատում են առկա ուսումնասիրությունների որակը։Առաջարկում եմ լրագրողներին և քննարկումների կազմակերպիչներին ավելի լրջորեն ուսումնասիրել փաստարկները և նրանց հեղինակների մասնագիտական որակումները մինչև այդ փաստերը, պնդումները հրապարակելը։ Զանգվածային լրատվամիջոցները պետք է հրապարակեն մասնագիտական կարծիքներ, որովհետև նրանք պատասխանատու են հանրային կարծիքի ձևավորման հարցում։

Հոդվածի հեղինակն է համաճարակաբանության գիտությունների թեկնածու Բժիշկ Արին Ա․ Բալալյանը

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest