Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Միջազգային հանրությունը պետք է Արցախն ընդունի ազգերի ընտանիք. Ջոն Էվանսի հոդվածը The National Interest-ում

International news

Միջազգային հանրությունն արդեն ժամանակն է, որ ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում գրում է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջիկա այցին ԱՄՆ:

«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,-գրում է ԱՄՆ նախկին դեսպանը: Նա ընդգծում է, որ Վաշինգտոնը, ինչպես որևէ այլ երկիր, չի ճանաչում Արցախը, սակայն Բակո Սահակյանին նախորդած նախագահը (Արկադի Ղուկասյանը), ով 1999 և 2002 թվականներին այցելել էր ԱՄՆ, աշխատանքային մակարդակում հանդիպել էր պետդեպարտամենտի պաշտոնյաների: Բացի այդ, Վաշինգտոնում կա Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցիչ: 

Էվանսը նշում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ավելի քան 20 տարի ԵԱՀԿ շրջանակում միջնորդական առաքելություն է իրականացնում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Նա ընդգծում է, որ թեպետ կարգավորման հասնել դեռևս չի հաջողվել, սակայն այս ընթացքում Արցախի ժողովուրդը կառուցել է բարգավաճող ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական տնտեսության սկզբունքների, ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա:

Հիշեցնելով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը՝ դիվանագետը նշում է՝ ադրբեջանական կողմը զանազան վայրագություններ էր իրականացրել, որոնք հիշեցնում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործելաոճը:

«2016 թվականի պատերազմին հաջորդած հուլիսին այցելելով Արցախ՝ սեփական աչքերով ականատես եղա նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու դե ֆակտո իշխանությունները, չնայած աշխարհի կողմից «չճանաչված» լինելու փաստին, գործող ժողովրդավարություն են կառուցել: Նրանք ի ցույց են դրել պետությանը հատուկ բոլոր հատկանիշները, որոնք նշվում են Մոնտեվիդեոյի կոնվենցիայում՝ բացառությամբ վերջինի. այն է՝ այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողությունը: Իրականում նրանք ունեն կարողությունը, սակայն այդ հնարավորությունը նրանց մերժվում է»,- գրում է ՀՀ նախկին դեսպանը: Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը պատժում է ցանկացածին, ով այցելում է Արցախ՝ ներառելով նրանց Բաքվի այսպես կոչված «սև ցուցակում»: Հեղինակն ընդգծում է, որ այդ շարքում են օպերային երգիչ Մոնսերատ Կաբալյեն, հայտնի խոհարար Էնթոնի Բըրդեյնը, Washinton Post-ի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը և շատ ուրիշներ, այդ թվում և հենց ինքը՝ Էվանսը:

Նա նշում է, որ համաձայն վերջերս Բրյուսելում հանդիպած միջազգային իրավունքի փորձագետների՝ ինքնորոշման իրավունքը գերազանցում է տարածքային ամբողջականության սկզբունքին, որը կարելի է օգտագործել միայն պետությանը արտաքին վտանգներից պաշտպանելու դեպքում՝ չխոչընդոտելով, սակայն, փոքրամասնության իրավունքները:

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Արմինե Ալեքսանյանը՝ Արցախի փոխարտգործնախարարը, վերջերս Եվրախորհրդարանում ասաց. «Ղարաբաղը երկիր է, այլ ոչ թե հակամարտություն»: Արցախի ժողովուրդը պարզապես ցանկանում է ապրել իր կյանքը խաղաղության և ազատության մեջ: Թեպետ Արցախի Հանրապետության կարգավիճակը դեռևս վերջնականորեն որոշված չէ, սակայն Արցախի ժողովուրդն ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս, և չպետք է մեկուսացման մեջ մնա մնացած մարդկության կողմից»,- եզրափակում է Ջոն Էվանսը:

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community