Ամերիկյան դատարանը մերժել է սեպտեմբերի 11-ի գործով Սաուդյան Արաբիայի հայցը
International newsԱմերիկյան շրջանային դատարանը Մանհեթենում չի բավարարել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատրաստման գործում Սաուդյան Արաբիայի օգնության ցուցաբերման մասին դատական գործը դադարեցնելու մասին հայցը, հաղորդում է Reuters–ը։
Դատավոր Ջորջ Դենիելսը համարում է, որ Սաուդյան Արաբիայի դեմ հայցում «հստակ ձեւակերպված է ողջամիտ հիմնավորում», որը թույլ է տալիս շարունակել գործի քննությունը 2016 թվականին ընդունված Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով։ Դատարանի տվյալներով, գրեթե բոլոր ահաբեկիչները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել, ուստի հնարավոր է, որ ահաբեկչության զոհերը կարող են փոխհատուցում պահանջել այս երկրից։