Ամերիկյան դատարանը մերժել է սեպտեմբերի 11-ի գործով Սաուդյան Արաբիայի հայցը
Международные новостиԱմերիկյան շրջանային դատարանը Մանհեթենում չի բավարարել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատրաստման գործում Սաուդյան Արաբիայի օգնության ցուցաբերման մասին դատական գործը դադարեցնելու մասին հայցը, հաղորդում է Reuters–ը։
Դատավոր Ջորջ Դենիելսը համարում է, որ Սաուդյան Արաբիայի դեմ հայցում «հստակ ձեւակերպված է ողջամիտ հիմնավորում», որը թույլ է տալիս շարունակել գործի քննությունը 2016 թվականին ընդունված Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով։ Դատարանի տվյալներով, գրեթե բոլոր ահաբեկիչները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել, ուստի հնարավոր է, որ ահաբեկչության զոհերը կարող են փոխհատուցում պահանջել այս երկրից։