Yerevan, 26.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շարմազանովը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները համարում է պետականաշինության և բարեփոխումների ժամանակաշրջան

Politics

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները համարում է բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ այդ 10 տարիները եղել են բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջան: «Պետք է նշեմ, որ մենք գրեթե բոլոր ոլորտներում հասել ենք լուրջ հաջողությունների»,- ընդգծեց նա:

Խոսելով արտաքին մարտահրավերների մասին՝ Շարմազանովը նշեց, որ 2008թ. չկար վրաց-օսական, վրաց-աբխազական կոնֆլիկտ, չկար մերձավորարևելյան  ճգնաժամ, Իրան-Արևմուտք, Արևմուտք-Ռուսաստան շատ բարդ հարաբերություններ, քրդական հարց, Սիրիայի խնդիր, ուկրաինական ճգնաժամ, չկար քառօրյա պատերազմ: «Եվ այդ ամբողջությամբ հանդերձ ՀՀ Նախագահին հաջողվել է այսօր նաև անվտանգության առումով ունենալ ավելի ամուր հասարակություն և ամուր բանակ: Մենք կարողացանք տարածաշրջանում դառնալ գործոն: Նախագահի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացավ լինել և Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը մեծ հնարավորություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար, և միևնույն ժամանակ նոյեմբերի 24-ին համագործակցության պայմանագիր ստորագրել Եվրոպական Միության հետ»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց մի կողմից ամրապնդել Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից իրականացնել ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին ու դրան զուգահեռ շարունակել քաղաքական ինստիտուցիոնալ բարեփոխումները ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագրով:

Նրա գնահատմամբ՝ խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման առումով անհամեմատելի են 2008թ. և 2018թ. Հայաստանները: Շարմազանովը նշում է, որ 2008-2009 թվականներին միջազգային և եվրոպական կառույցները Հայաստանին շատ բաների համար էին քննադատում: «Մենք կարող էինք դրանց մի մասի հետ համաձայն լինել, մյուս մասի հետ՝ ոչ, սակայն դա փաստ էր: Իսկ այսօր՝  2018թ.-ին, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Նախագահի վարած ճկուն քաղաքականության արդյունքում մենք ունենք ազատ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ: Սա իմ գնահատականները չեն, այլ ԱՄՆ հարգարժան դեսպանի գնահատականներն են, ով իր հարցազրույցներից մեկում այդ մասին խոսել է: Իսկ ոչ ժողովրդավարական երկրներում ազատ մամուլ և ազատ քաղաքացիական հասարակություն չի լինում»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ Ստրասբուրգում ՀՀ Նախագահի հանդիպումները մի բան ցույց տվեցին, որ չկա մի եվրոպացի պատգամավոր կամ եվրոպական կառույց, որը կքննադատեր Հայաստանին ոչ ժողովրդավարական երկիր լինելու մեջ, իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում:

Շարմազանովի գնահատմամբ՝ ՀՀ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դրվել է նոր որակի վրա: «Եթե մեզ 5-10 տարի առաջ ասեին, որ Գերմանիայի նման երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, շատերին դա կարող էր երազ թվալ, բայց մենք տեսանք, որ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Մենք մեծ հաջողություն ենք արձանագրել ժխտողականության դեմ պայքարում. Հունաստանի, Կիպրոսի և Սլովակիայի նման երկրները թուրքական ժխտողականության դեմ բանաձևեր են ընդունել: Այս շարքը շարունակվելու է»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը մատնանշում է այն հանգամանքը, որ անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել: «Տնտեսության զարգացման առումով, իհարկե, խնդիրներ կան, սակայն այսօր Հայաստանն ամենադինամիկ զարգացող երկիրն է տարածաշրջանում: Այս առումով մենք առաջ ենք Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից, Իրանից և ԱՊՀ բոլոր երկրներից: Մենք տարին փակել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով: Սա օդից չի եկել, սա մեր ողջ քաղաքական թիմի ջանքերի շնորհիվ է՝ Հայաստանի Նախագահի գլխավորությամբ»,- ասաց նա:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris