Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Շարմազանովը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները համարում է պետականաշինության և բարեփոխումների ժամանակաշրջան

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները համարում է բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ այդ 10 տարիները եղել են բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջան: «Պետք է նշեմ, որ մենք գրեթե բոլոր ոլորտներում հասել ենք լուրջ հաջողությունների»,- ընդգծեց նա:

Խոսելով արտաքին մարտահրավերների մասին՝ Շարմազանովը նշեց, որ 2008թ. չկար վրաց-օսական, վրաց-աբխազական կոնֆլիկտ, չկար մերձավորարևելյան  ճգնաժամ, Իրան-Արևմուտք, Արևմուտք-Ռուսաստան շատ բարդ հարաբերություններ, քրդական հարց, Սիրիայի խնդիր, ուկրաինական ճգնաժամ, չկար քառօրյա պատերազմ: «Եվ այդ ամբողջությամբ հանդերձ ՀՀ Նախագահին հաջողվել է այսօր նաև անվտանգության առումով ունենալ ավելի ամուր հասարակություն և ամուր բանակ: Մենք կարողացանք տարածաշրջանում դառնալ գործոն: Նախագահի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացավ լինել և Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը մեծ հնարավորություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար, և միևնույն ժամանակ նոյեմբերի 24-ին համագործակցության պայմանագիր ստորագրել Եվրոպական Միության հետ»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց մի կողմից ամրապնդել Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից իրականացնել ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին ու դրան զուգահեռ շարունակել քաղաքական ինստիտուցիոնալ բարեփոխումները ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագրով:

Նրա գնահատմամբ՝ խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման առումով անհամեմատելի են 2008թ. և 2018թ. Հայաստանները: Շարմազանովը նշում է, որ 2008-2009 թվականներին միջազգային և եվրոպական կառույցները Հայաստանին շատ բաների համար էին քննադատում: «Մենք կարող էինք դրանց մի մասի հետ համաձայն լինել, մյուս մասի հետ՝ ոչ, սակայն դա փաստ էր: Իսկ այսօր՝  2018թ.-ին, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Նախագահի վարած ճկուն քաղաքականության արդյունքում մենք ունենք ազատ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ: Սա իմ գնահատականները չեն, այլ ԱՄՆ հարգարժան դեսպանի գնահատականներն են, ով իր հարցազրույցներից մեկում այդ մասին խոսել է: Իսկ ոչ ժողովրդավարական երկրներում ազատ մամուլ և ազատ քաղաքացիական հասարակություն չի լինում»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ Ստրասբուրգում ՀՀ Նախագահի հանդիպումները մի բան ցույց տվեցին, որ չկա մի եվրոպացի պատգամավոր կամ եվրոպական կառույց, որը կքննադատեր Հայաստանին ոչ ժողովրդավարական երկիր լինելու մեջ, իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում:

Շարմազանովի գնահատմամբ՝ ՀՀ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դրվել է նոր որակի վրա: «Եթե մեզ 5-10 տարի առաջ ասեին, որ Գերմանիայի նման երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, շատերին դա կարող էր երազ թվալ, բայց մենք տեսանք, որ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Մենք մեծ հաջողություն ենք արձանագրել ժխտողականության դեմ պայքարում. Հունաստանի, Կիպրոսի և Սլովակիայի նման երկրները թուրքական ժխտողականության դեմ բանաձևեր են ընդունել: Այս շարքը շարունակվելու է»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը մատնանշում է այն հանգամանքը, որ անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել: «Տնտեսության զարգացման առումով, իհարկե, խնդիրներ կան, սակայն այսօր Հայաստանն ամենադինամիկ զարգացող երկիրն է տարածաշրջանում: Այս առումով մենք առաջ ենք Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից, Իրանից և ԱՊՀ բոլոր երկրներից: Մենք տարին փակել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով: Սա օդից չի եկել, սա մեր ողջ քաղաքական թիմի ջանքերի շնորհիվ է՝ Հայաստանի Նախագահի գլխավորությամբ»,- ասաց նա:

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր