Yerevan, 17.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արմենակս էլ զգացել է, թե ինչքան լուրջ է ամեն ինչ, ու իր զինվորների կյանքի համար իր կյանքով է հատուցել,ա~խ, Արմենակս...

Society

Fnews.am-ը գրում է.

Մա՛մ, մի բան ասեմ`գալիս եմ տուն, «չեպե» եմ արել, ինձ զորացրել են: Ապրիլմեկյան այս կատակով մոր՝ Համեստ Ներսիսյանի հետ, վերջին անգամ խոսել էր   4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը:

Ժամեր հետո, կապիտան Ուրֆանյանը՝հանուն հայրենիքի  նվիրաբերելու էր ամենաթանկը՝ իր ԿՅԱՆՔԸ…

Ապրիլի 1-ի գիշերը, երբ հակառակորդը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց շփման գծի ողջ երկայնքով, կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակեց  մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:

Ժամեր շարունակ,թշնամու առաջ, հերոսաբար  մարտնչելուց հետո,  մի քանի նռնակներ նետելով՝ չթողեց իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրեց մոտեցողներին:

Այո, վիրավոր կապիտանը, իր վերջին նռնակով  պայթեցրեց իրեն շրջապատել փորձող հակառակորդին ու հանձն առավ սեփական կյանքի գնով թշնամու առջեւ փակել Մարտակերտի «դարպասը»:

 «Մեծ սիրտ ուներ: Այնքան մեծ, որ ողջ Մարտակերտը կարողացավ առնել իր սրտի մեջ» -, ասում է  որդեկորույս մայրն  ու, կրկին   մաքրելով արցունքները, ցույց տալիս որդու լուսանկարը.«Տեսեք՝մարդասիրությունը Արմենակիս աչքերի մեջ է դրոշմված,:  Նրա հերոսական ոգին ամենուր է՝ երեխեք ջան»: 

Արմենակ Ուրֆանյանը մի քանի տարի առաջ հասցրել էր գտնել իր  սիրելիին՝ Գոհարիկին: Ու որոշել էր, որ հարսանիքն էլ լինելու է Գոհարիկի ծննդյան օրը: Երազանքն էլ  մեկն էր.  սեփական փոքրիկ տունն ունենալ, որտեղ ճաշի սեղանին միշտ հինգ ափսե կդրվեր՝ իր, սիրելի կնոջ եւ երեք երեխաների համար, որոնցից երկուսը պետք է տղա լինեին, մեծը`զինվորական: Հրամանատարը վստահ էր՝ թշնամու դեմ, զենքից բացի, նաեւ օրորոցով պետք է կռվել՝ հայրենիքին նիրված  ու քաջ զավակներ մեծացնելով:

«Ապրիլի 2-ին՝ առավոտյան լուրեր լսեցինք, որ Մարտակերտում լարված իրավիճակ  է, սիրտս անհանգիստ էր, բայց  համոզված էի,  ինչ էլ լիներ՝՝Արմենակս  պատվով դուրս կգար էդ իրավիճակից»,-պատմում է Համեստ Ներսիսյանն ու հիշում. «Զանգում եմ՝  Արմենակս չի վերցնում, իսկ ինքն էլ երբեք իր ընկերների համարները մեզ  չէր տրամադրում,   որ գոնե իրենց զանգեինք  ու մի լուր իմանայինք :

Զանգում եմ  փոքր տղայիս…նա էլ բան չի ասում:  Փաստորեն նա որոշ բաներ այնուամենայնիվ  գիտեր, բայց ինձ չէր ասում: Մեր բոլոր բարեկամները, ովքեր լսում էին,  որ պատերազմ է սկսվել, զանգում էին , հարցնում ու ես ավելի էի սկսում լարվել, մտքովս ամեն ինչ սկսում էր  անցնել: Բայց  մի կողմից էլ գիտեի, որ Արմենակս քաջ է ` կպաշտպանի իրեն էլ, զինվորներին էլ: Բայց ինչ իմանայի, որ զինվորներին պաշտպանելու է սեփական արյան գնով…

Փոքր տղաս տեսել էր, որ ուղղաթիռներով զինվորներ են բերում հոսպիտալներ ու  միանգամից գնացել  ու տեսել էր,  որ բակում  է՛լ լրագրողներ, է՛լ ժողովուրդ, է՛լ զինվորականներ: Միանգամից հասկացել էր , որ մի բան այն չէ:

Իսկ ես ապրիլի 3-ին իմացա…,  ու մինչ այսօր ես ուշքի չեմ գալիս, կարծես սառել եմ, անզգայացել, մոլորվել, չգիտեմ, թե ինչ է կատարվում, ո՞նց եղավ, ոնց կորցրի իմ տղային»:Բայց գիտեք.ես այլևս նրան չեմ սպասում, չեմ հավատում , որ գալու է , քանի որ ես տեսել եմ նրա անշնչացած մարմինը, ես գիտեմ, որ նա այլևս չի գալու, իմ հերոս տղա՜ն, իմ տղա՜ն…,-արցունքները կոկորդում սեմելով ասում է Արմենակի մայրը ` տիկին Համեստը:

-Տիկին Համեստ, ինչպիսի՞ զինվոր էր Արմենակը, ու ի՞նչ նպատակներ ուներ:

-Արմենակը կատարյալ էր ամեն ինչում. Թե՛ որպես եղբայր, թե՛ որպես  որդի, թե՛ որպես հրամանատար: Նա կատարյալ էր անգամ սիրո հարցում: 

Երբ իմացավ, որ եղբայրը հայր է դառնալու, այնքան էր ուրախացել, ասաց. «Մա~մ,  տես ինչ հոպար եմ լինելու, հլը թող մեծանա , հետս դիրքեր եմ տանելու»:

Չհասցրեց էրեխես, չհասցրեց…

 Արմենակս այնքան հոգատար հրամանատար էր, իր զինվորներին շատ էր սիրում, ու նաեւ  խիստ էր:  Ասում էր.«Մա'մ , ես որ մտնում եմ չաստ, բոլորին թվում ա, որ «թույն»  ա  թափում դեմքիցս, բոլորը քարանում են» : Ես էլ ասում էի, տղես ա՜խր ոնց ... դու էդքան կատակասեր, բարի, ժպտերես…

Ասում էր, որ դա էլ է պետք:

-Տիկին Համեստ, այս մեծ ու  անդառնալի կորստից հետո, կա՞ մի բան, որ Ձեզ ստիպում  է պայքարել…

-Ինձ  պայքարելու եւ ապրելու  ուժ են տալիս թոռնիկս, Գոհարիկս, փոքր տղաս: Հույս ունեմ, որ փոքր տղաս  արու զավակ կունենա ու Արմենակ Ուրֆանյանը նորից կծնվի…

Փոքր տղաս փորձում է թեթևացնել վիշտս, բայց դե վերքերը ինչքան էլ որ սպիանում են, միեւնույնն է՝ չեն լավանում երբեք:

Իսկ Գոհարիկիցս՝  ես Արմենակիս կարոտն եմ առնում, նա հաճախ է գալիս, ու ես այնքան շատ եմ սիրում նրան: Նրանք այնքան նման էին, ու այնքան էին սիրում իրար, երկուսն էլ առաջին անգամ էին սիրում: Ի~նչ երազանքներ ունեինք: Նրանք դեռ նոր էին նշանադրվել, և Արմենակս արդեն հարսանիքի մասին  էր մտածում: Պատկերացնում ե՞ք, եթե  նման բան չպատահեր,  հիմա տանը  թոռնիկս կվազվզեր, տղաս իր սիրելիի կողքին կլիներ ու միասին կշենացնեին մեր երկիը… Ավա~ղ, չհասցրեց կատարել երազանքները:

-Արմենակի նվիրական երազանքներից,  ո՞րը կարող է իրականություն դարձնել հերոսի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

-Ես մի նպատակ ունեմ. իրականություն դարձնել տղայիս՝սեփական տուն ունենալու երազանքը:

Բայց դա ոչ թե հասարակ տուն կլինի, այլ կլինի Արմենակիս տուն-թանգարանը, որտեղ կապրի իմ տղան և նրա հետ կապրեն բոլոր նրանք, ովքեր կարող էին ապրել, բայց իրենց մահով ապրեցրին մեզ: Ես կոչ եմ անում համայն հայությանը` օժանդակել ինձ, որպեսզի կարողանամ իրականացնել նպատակներս:

 Չնայած որ,  եթե անգամ ինձ չօգնեն, ես մայր եմ և պարտավոր եմ կատարել տղայիս  երազանքը, քանի դեռ ապրում եմ, ու շնչում:  

 -Ունենում  ե՞ք  հեռավոր զրույցներ Արմենակի հետ:

-Ամեն երեկո,երեկոներս շատ տխուր են… Երբ գալիս է գիշերը…

-Իսկ  Արմենակին Ձեր երազներում տեսնու՞մ եք:

-Կզարմանաք, բայց չեմ տեսնում, երբեք չեմ տեսնում տղայիս, անգամ էդպես կարոտս առնել չեմ կարողանում:

-Տիկին Համեստ, այս երկու տարվա ընթացքում, ո՞վ է բացել  հերոս Արմենակ Ուրֆանյանի  հայրական տան   դուռը, կիսել Ձեր վիշտը, հետաքրքրվել Ձեր կյանքով, փորձել օգնել:

-Ես շատ շնորհակալ եմ  հատկապես Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Դավիթ  Գրիգորյանից՝ նրա մարդկային վերաբերմունքի համար: Աջակցել, դա չի նշանակում օգնել գումարով, աջակցելը՝ նաեւ այն է, որ  երբեմն հարցնում են, հիշում են:  Դա ամենամեծ աջակցությունն է:

Ինձ երբեք ոչ մեկի ժամկետանց կոնֆետների տուփը,  կամ սերժանտներից հավաքած գումարով գնած ծաղիկը պետք չէ:

-Արդյո՞ք,  ըստ արժանավույնս գնահատվեց հերոս Արմենակ Ուրֆանյանի անձնազոհությունը՝ հանուն հայրենի հողի:

-Ես շատ վիրավորված եմ, որ իմ տղան չստացավ Ազգային Հերոսի կոչում: Այդ ո՞վ է , որ իմ տղայից լավն էր կամ արժանի, կարող՞ է իմ տղայի արյունից ավելի կարմիր արյուն էլ կա... կամ իմ տղայից ավելի սրտացավ՝ մեկն էլ է եղել: Սա անարդար է,  ու մեծ վիրավորանք   այն հերոսի նկատմամբ, ով իր կյանքը չի խնայել հանուն իր հայրենիքի: 

Թող պետությունը արժանի ձևով գնահատի բոլոր նրանց, ովքեր քաջաբար կռվել են այն ժամանակ, երբ իրենց  փափկասունները տաքուկ քնած էին: Տղաներին պետք չէ բամբակի մեջ մեծացնել, այլ պետք է տղամարդ մեծացնել ` քաջ, պատրաստված, արագ կոմնորոշվող, բանիմաց… Միայն մեքենաներ փոխելով,  կամ այս ու այն պատի տակ ծխելով, երբեք ոչ մեկ տղամարդ չի դառնում …

 -Այսքանից հետո, Դուք որպես Հերոսի մայր,  ի՞նչ կոչ կանեիք ապագա զինվորներին:

-Ես կասեմ, որ քաջ լինեն, չվախենան պայքարելուց: Եթե մենք չպայքարենք, քրդերի պես կմնանք անպետություն: Իսկ մենք պատմություն ունենք, մենք դժվարությունների, կրակների միջով անցած ազգ ենք, մենք չպետք է մոռանանք մեր պատմությունը: Ու  պետք է այնպես անենք, որ մեր հետագա սերունդներն  էլ ճանաչեն  մեր այսօրվա հերոսներին` ԱՐՄԵՆԱԿԻՆ, Քյարամին, Ռոբերտին… Նրանք բոլորն էլ մեր երեխաներն են, մեր տղաները, ի՞նչ տարբերություն:

-Իսկ  ի՞նչ խնդիրներ ունեն այսօր հերոսների ընտանիքները, որոնց մասին գուցեեւ չի բարձրաձայնվում…

-Գիտեք, եթե անգամ ունեն էլ, նրանք այնքան հպարտ են, որ չեն բարձրաձայնում, բայց երբ գալիս են ու տեսնում, պետք  է գոնե քայլեր ձեռնարկեն: Ոչ մի ծնող,   իր սուգը չի մոռանա ու ընկնի պետության հետևից ` ողորմություն խնդրելու: Բոլորս էլ գիտենք, որ եղել են տղաներ, ովքեր  զոհվել են ու նրանց երեխաներն անհայր են մնացել: Ուրեմն թո՛ղ հետաքրքրվեն, օգնե՛ն մեծացնելու  այդ երեխաներին:

Միայն Գագիկ Ծառուկյանն ու Գրանդ Քենդի ընկերությունն են այսքան ժամանակ ինչ-որ չափով օգնել զոհվածների ընտանիքներին: իսկ պետությունը ոչինչ չի անում:

Պատկան գերատեսչություններից գալիս են, նայում մադկանց կտորներից ինչպես է ջուրը կաթում, ու թողնում-գնում են ՝ անվերադարձ: Եթե հանկարծ մի խնդրի մասին էլ բարձրաձայնվում է,  ասում են՝ ծնողը առիթավորվում է: 

Գիտեք ինչ, թող իրենք լափեն ու կշտանան, մեզ ոչինչ պետք չէ, մեր էրեխեքն էլ հետ չեն գալու….

-Ի՞նչ կասեք այն մասին, որ շատ հաճախ ՀՀ  պաշտոնյաների զավակները  խուսափում են ծառայությունից, կամ ինչպես որ հայկական իրականության դեպքում է պատահում.չինովնիկների զավակների մի զգալի մասը տառապում են այս կամ այն անբուժելի  հիվանդությամբ:

-Դա ամենացավոտ կողմերից  է: Ինչ ասեմ՝ երեւի այդքանով են սիրում ու հարգում իրենց հայրենիքը:

Ամեն դեպքում, ես շատ ուրախացա, որ մեր Պաշտպանության   նախարարը փոխվեց,  ու նա փորձում է այնպես անել, որ բոլորը ծառայեն: Այդ չինովնիկների տղաների մեջ մարտական ոգի չկա, կյանք չկա: Մի տղա , որ չգիտի՝  բանակն ինչ է , զինվորն ինչ է , կռիվն ինչ է , զենքն ու խրամատն ինչ է, երբեք չի կարող արժանապատվորեն ընտանիք պահել` կին մեծարել ու երեխա դաստիարակել: Իմ տղայից լավն ե՞ն, չեմ հասկանում: Թող գնան ծառայեն,  հասկանան, որ փողոցից այն կողմ՝  սահմանն է, որտեղ լավ տղերքն են ապրում:Ես իրոք շատ վիրավորված եմ, որ տղաս՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ կոչում չստացավ: Ախր  պատմություն ենք   կերտում: Տարիներ հետո,  մեր նորաթուխ սերունդը բա չիմանա՞, թե ինչ է եղել 2016թ-ի ապրիլին, Արմենակս ու մյուսները ոնց են սահմանում կռվել մինչև վերջին շունչը…

Ի՞նչ իմանամ, ինչպես  են ներկայացրել, միգուցե սխալ են ներկայացրել ,դրա համար էլ չեն տալիս տղայիս  կոչումը: Ես մենակ մի բան չեմ ընկալում.  Ո՞նց են իմ էրեխուն էտ կրակի մեջ թողել, ասել` նահանջի:

Նրանց ոչ միայն չեն օգնելայլ նաեւ ասել են՝ նահանջեք: Բայց  Քյարամը, չի թողել իր սիրելի հրամանատարին,  ու մինչև վերջ նրա կողքին է եղել: Արմենակս էլ զգացել է , թե ինչքան լուրջ է ամեն ինչ ու իր զինվորների կյանքի համար իր կյանքով է հատուցել,ա~խ, Արմենակս:

-Տիկին Համեստ,  իսկ  Ձեր կարծիքով, հասարակությունը այս ընթացքում, կարողացա՞վ, կամ կարողանու՞մ է ճիշտ գնահատել ազգի արժանի զավակներին,  մեր հերոսներին:

-Կարծում եմ, հասարակությունը գնահատում, արժեվորում ու հասկանում է մեր հերոս որդիների կատարած սխրանքը:

Մեր ժողովուրդն իսկապես սգում էր մեր Հերոս որդիների մահը:

 

Հանդիպումը՝ Գայանե Զարգարյանի

Աննա Առաքելյանի 

Հ.Գ

Փառք ու պատիվ մեր բոլոր Հերոսներին: Ձեր  սխրանքն անմահ է, իսկ  Ձեր անունը  միշտ վառ կմնա  սրտերում: Խոնարհվում ենք Ձեր Շիրիմի ու Ձեր ծնողների առաջ, մեր անպարտ Հերոսներ: 

Ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը կրկի՛ն համոզվեց, որ հայ զինվորն ընդունակ է աներևակայելի քաջության, որովհետև պաշտպանում է ի՛ր հողը, հավատում է իրեն ծնած ժողովրդի ապագային և վստա՛հ է Հայոց պետության հաստատուն հարատևմանը: 

Փառք ու պատիվ մեր բոլոր քաջերին և խորին խոնարհում՝ զոհված մեր հերոսների հիշատակին: 

AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospect