Աֆղանստանի օդային ուժերը հարվածել են «Թալիբան»-ի դիրքերին երկրի հյուսիսում, կան տասնյակ զոհեր
International newsԱֆղանստանի օդային ուժերը հարված են հասցրել երկրի հյուսիսում գտնվող Քունդուղ նահանգի կրոնական դպրոցներից մեկի շենքին, ինչի արդյունքում մահացել են տասնյակ մարդիկ, այս մասին փոխանցում է Tolo News-ը:
Ավիահարվածները հասցվել են «Թալիբան» ծայրահեղական խմբավորման ենթակայության տակ գտնվող տարածքին, հրթիռակոծության ենթարկված դպրոցը գտնվել է նահանգի Դաշտ Է Արչի շրջանում: Հայտնի է, որ հրթիռակոծության պահին այդտեղ է գտնվել շուրջ 200 մարդ, որոնց թվում «Թալիբան»-ի որոշ պարագլուխներ:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ հարվածի արդյունքում մահացել է 25 մարդ, մինչդեռ ականատեսները պնդել են, որ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է: