Աֆղանստանի օդային ուժերը հարվածել են «Թալիբան»-ի դիրքերին երկրի հյուսիսում, կան տասնյակ զոհեր
ՄիջազգայինԱֆղանստանի օդային ուժերը հարված են հասցրել երկրի հյուսիսում գտնվող Քունդուղ նահանգի կրոնական դպրոցներից մեկի շենքին, ինչի արդյունքում մահացել են տասնյակ մարդիկ, այս մասին փոխանցում է Tolo News-ը:
Ավիահարվածները հասցվել են «Թալիբան» ծայրահեղական խմբավորման ենթակայության տակ գտնվող տարածքին, հրթիռակոծության ենթարկված դպրոցը գտնվել է նահանգի Դաշտ Է Արչի շրջանում: Հայտնի է, որ հրթիռակոծության պահին այդտեղ է գտնվել շուրջ 200 մարդ, որոնց թվում «Թալիբան»-ի որոշ պարագլուխներ:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ հարվածի արդյունքում մահացել է 25 մարդ, մինչդեռ ականատեսները պնդել են, որ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է: