Yerevan, 24.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արցախի Մարաղա գյուղում Ադրբեջանի իրականացրած հանցանքները վաղեմության ժամկետներ չունեն. անցել է 26 տարի

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն առաջինն էր, որ հենց 1992 թվականի ապրիլի 10-ին, Արցախից ստանալով Մարաղա գյուղում տեղի ունեցած կոտորածի մասին լուրը,  սկսել է գրի առնել, թե  ինչ է տեղի ունեցել: Այսօր եւս կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը բարձրաձայնում է սարսափելի դեպքերի մասին եւ կոչ անում առավել մեծ ուշադրություն դարձնել այս դեպքերի ուսումնասիրությանը եւ դրան առնչվող իրավական գործընթացներին, քանի որ այս հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ:

«Պատահական չէ, որ դեպքերից երկու-երեք օր հետ բարոնուհի Քերոլայն Քոքսը եկել է գյուղ: Մարաղայում մարդիկ կոտորվել էին, որովհետև հայ էին, անօգնական և որևէ դիմադրության հնարավորություն չունեին. սպանդը ծրագրված է եղել հենց այս պայմաններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հիշեցնելով, որ Մարաղայի դեպքերը տարբերվում են Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլ ավելի քան 300 բնակավայրերում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններից մի բանով, որ այդ դեպքերը իրականացվել են նորանկախ Ադրբեջանի կողմից, մինչդեռ մյուսները՝  Խորհրդային Ադրբեջանի:

Լարիսա Ալավերդյանը պատմեց, որ Մարաղան բավականին զարգացած եւ հարուստ գյուղ է եղել, որտեղ ռազմական գործողություններ չեն իրականացվել:

«Այդ ժամանակ ռազմական գործողությունները Թալիշի կողմերում են եղել՝ վերեւներում, Մատաղիս և այլն,  բայց ամեն դեպքում հասկանալով, որ  վտանգ կա, Մարաղայից բոլորին գրեթե տեղահանել են, մնացել են քչերը, ովքեր հիվանդ լինելու կամ փոքր երեխա ունենալու պատճառով այդտեղից դուրս չեն եկել: Ադրբեջանցիները դա հստակ տեսել են, հասկանալով, որ այդտեղ կարող է մնացած լինեին անօգնական, հիվանդ, երեխաներ ունեցող երիտասարդ կանայք, ծրագրել են այդ գործողությունները. սա ցեղասպանական ծրագիր է եղել»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իր կազմակերպությունը  արդեն իսկ 1996 թվականին կազմել էր հստակ փաթեթ, վկայություններ  վերցրել կատարվածի վերաբերյալ եւ այդ ամենը հանձնել Արցախի իշխանություններին, որոնք կարողացել են գտնել միջազգային կազմակերպություններ: Դեպքը ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե. այստեղ այն լսվել է մեկ անգամ:

« Մենք հետագայում էլ փնտրում էինք մարդկանց, ում վերցրել են պատանդ, սպանություններն այնպես են եղել, որ անասելի է. այն անձը, որ կողքից տեսել է՝ ինչ է տեղի ունենում, հետագայում խելակորույս է դարձել»,- ընդգծեց նա:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ խոսքը գնում է շուրջ 5 տասնյակ մարդկանց սպանության մասին, 5 տասնյակ պատանդների մասին, ինչպես նաեւ 19 մարդու, ում մասին այդպես էլ մինչ օրս որեւէ տեղեկություն չկա: Պատանդների հետ մանրամասն աշխատանք է տարվել:

«Սա տեղի է ունեցել ժամանակակից Ադրբեջանի կողմից, այդ պետությունն առնվազն պատասխանատու է ասելու, թե ինչ է տեղի ունեցել այդ անձանց հետ: Մենք մեկ անգամ ևս որոշում ենք կայացրել, որ պետք է իրավական, իրավաբանական փաթեթ կազմվի, և դա հասցվի միջազգային կազմակերպություններին: Դա սիրողական մակարդակով արվող աշխատանք չէ, պահանջում է ընդգրկուն խմբի մասնագետներ, որոնք պետք է աշխատեն, վարձատրվեն, հետագայում պատասխանատվություն կրեն և մարդկանց զեկուցեն՝ ինչ է արվել. ես ուղղակի հայտարարում եմ՝ մենք գրավոր էլ ենք դիմելու մեր բիզնես-համայնքի ներկայացուցիչներին, դիմում եմ նաև պետական մարմիններին: Ես չգիտեմ՝ որ մարմինը նման աշխատանքն իր վրա կվերցնի,  մեր կազմակերպությունը կարող է անել բոլոր գործերը, բացի մի բանից՝ այն պետք է ընդգրկի ու վարձատրի այդ մարդկանց: Պետք է մասնագետների ընդգրկել նաև արտերկրից, ովքեր առավել փորձառու են»,-ասաց Լարիսա Ալավերդյանը եւ հավելեց, որ Մարաղան հնարավոր  չէ որեւէ կերպ քողարկել: «Դա Ադրբեջանն է, եւ հենց ինքը»,-եզրափակեց նա:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանն էլ հավելեց, որ տեղեկատվական դաշտում մեծածավալ աշխատանքներ են կատարվում, սակայն սա արդեն իրավական դաշտի խնդիրն է:

«Ադրբեջանը երբեք չի խոսում Մարաղայի մասին, դա տարօրինակ է, բայց տրամաբանական. նրանք հաստատեցին, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը կապ չունի նրա հետ, թե ով է իշխանության ղեկին, քաղաքականությունն ու մեթոդները նույնն են: Ադրբեջանն անընդհատ մեզ հիշեցնում է այդ մասին. երկու տարի առաջ Թալիշում նրանք գրեթե կրկնեցին Մարաղան: Նյուրենբերգը դեռ առջևում է, եւ ես ուրախ եմ, որ մեր պատգամավորներն ու քաղաքական գործիչները ևս այդ գաղափարը տարածում են, որ Ադրբեջանը պետք է ենթարկվի Նյուրենբերգյան գործընթացին»,-եզրափակեց նա: 

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive