Մերկելը բացառել է Սիրիայում ռազմական գործողությանը Գերմանիայի մասնակցությունը
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայի տարածքում հնարավոր ռազմական գործողությանը, հաղորդում է Russia Today-ը:
«Գերմանիան չի ունենա ռազմական մասնակցություն»,- ասել է Մերկելը:
Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին համակարգված գործել Սիրիայում ենթադրվող քիմիական հարձակման արձագանքի հարցում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության խորհրդակցություն կանցկացնի, որտեղ կքննարկի Սիրիայում ռազմական գործողությանը Մեծ Բրիտանիայի մասնակցության հարցը: